Իսրայելում մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի 60-օրյա բանակցությունները միջուկային ծրագիրն առաջ տանելու համար

Իսրայելում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ենթադրյալ 60-օրյա ժամանակահատվածում, որը նախատեսված է ձևավորվող փոխըմբռնման հուշագրի շրջանակում, Իրանը կարող է օգտագործել ժամանակը սեփական միջուկային ծրագիրն առաջ մղելու և միջուկային զենքի ստեղծմանը մոտենալու համար, հաղորդում է 12-րդ ալիքը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ հաղորդման՝ իսրայելական կողմը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մտադիր չէ կնքել վերջնական միջուկային համաձայնագիր և հուշագիրը հաստատել է գլխավորապես Հորմուզի նեղուցը բացելու և վարչակարգի համար տնտեսական մեղմացումներ ստանալու նպատակով»։

Իսրայելի ուժային կառույցների ներկայացուցիչները, ինչպես հաղորդվում է, նախազգուշացնում են կառավարությանը, որ Թեհրանը «ձգձգելու է գործընթացը, և բանակցությունների 60 օրը կվերածվի զգալիորեն ավելի երկար ժամկետի»։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հեռուստաալիքին հայտարարել է, որ զարմանալի կլիներ, եթե Իրանը չօգտագործեր «իր բոլոր ջանքերն ու հնարքները՝ բանակցությունների քողի տակ մինչև միջուկային զենքի ստեղծման ճեղքումն ընկած ժամանակը կրճատելու համար»։

«ԿԸՀ նախագահը մանդատագող է, իրեն պատվեր տվողն ուզուրպատոր է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

«ԿԸՀ նախագահը մանդատագող է, իրեն պատվեր տվողն ուզուրպատոր է»․ Սուրեն Սուրենյանց

«Այս մասշտաբի կեղծիք չի եղել, երբ որ մի կուսակցության ուղղակի ինչ-որ մեկի քմահաճույքով, իսկ մենք գիտենք՝ ով է այդ մեկը, դուրս թողնել խորհրդարանից, նման բան երբևէ չի եղել»,- այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
     «Այսպիսի ցցուն կեղծիք չի եղել․ ԿԸՀ նախագահը մանդատագող է, իրեն պատվեր տվողն ուզուրպատոր է»,- ընդգծել է Սուրենյանցը։

Բայրամյանը նոր ակումբ է ընտրել Ռոստովում անցկացրած 16 տարիներից հետո

«Ռոստովի» 34-ամյա հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մոտ է հարազատ ակումբից հեռանալուն։

Փորձառու ֆուտբոլիստը հրաժարվել է ակումբի կառուցվածքում վարչական աշխատանքի անցնելու առաջարկից՝ նախընտրելով շարունակել պրոֆեսիոնալ կարիերան որպես խաղացող։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

Ակնկալվում է, որ նրա նոր թիմը կդառնա Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալը»։ Բայրամյանն Առաջին լիգայում հանդես գալու մի քանի այլ տարբերակներ ևս ուներ, այդ թվում՝ տեղափոխություն «Սոչի», սակայն նրա ընտրությունն կանգ է առել ուրալյան ակումբի վրա։

Հատկանշական է, որ երբ ֆուտբոլիստը որոշի ավարտել կարիերան, հնարավորություն կունենա վերադառնալ «Ռոստով» և ստանձնել վարչական պաշտոն։

Ավարտված մրցաշրջանում Բայրամյանը ռոստովցիների կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 656 րոպե և դառնալով 1 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ նա «Ռոստովի» գույները պաշտպանում էր 2010 թվականից՝ ժամանակ առ ժամանակ վարձավճարով հանդես գալով «Ռոտորի», «Վոլգարի» և Կազանի «Ռուբինի» կազմերում։

Armsport

Դաժան ծեծից հետո զինծառայողը կորցրել է տեսողությունը 

Պայմանագրային զինծառայող էր 24-ամյա Ավետիքը՝ հատուկ նշանակության զորքերում՝ «սպեցնազում»։ Պատմում է՝ երեկոյան 20։00-ին կես ժամով զորամասից դուրս էր եկել՝ գումար փոխանցելու։ Հետ գալիս, զորամաս չմտած, մեջքից հարձակվել են, գլխին հարվածել, ու էլ ոչինչ չի հիշում։

Հարազատները պատմում են՝ Ավետը հավասարակշռված, քչախոս տղա է։ Անհավատալի են համարում նրա հետ կատարվածը, շփոթմունքի արդյունք։

 

«Ալ Արաբիան» հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը

«Ալ Արաբիան» հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը

«Ալ Արաբիան» հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այն ներկայացնում ենք ստորև.
     1. Իրանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև շարունակվող պատերազմում նրանց դաշնակիցները, այս փոխըմբռնման հուշագրի ստորագրման հետ միաժամանակ հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցման մասին և պարտավորվում են չձեռնարկել որևէ թշնամական գործողություն միմյանց դեմ և զերծ մնալ ուժի սպառնալիքից կամ կիրառումից։
     2. Իրանը և ԱՄՆ-ն պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին։
     3. Երկու կողմերն էլ պարտավորվում են բանակցել առավելագույնը 60 օր (փոխադարձ համաձայնությամբ երկարաձգման հնարավորությամբ)՝ վերջնական համաձայնության հասնելու համար։
     4. Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը և կդադարեցնի նավագնացության ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, և առավելագույնը 30 օրվա ընթացքում կվերականգնի ծովային լիարժեք երթևեկությունը։ Նավերի ծավալները պետք է համապատասխանեն պատերազմից առաջ եղած մակարդակին։
     5. ԱՄՆ-ն նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում դուրս բերել իր ուժերը հարակից տարածքներից։
     6. Իրանը նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում առևտրային նավագնացությունը վերսկսելու և այն նախապատերազմյան մակարդակին վերադարձնելու համար 30 օրվա ընթացքում՝ տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման պայմանով։
     7. Միացյալ Նահանգները, իր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ, կմշակի Իրանի տնտեսության վերականգնման և զարգացման համապարփակ ծրագիր, որի համար երաշխավորված կլինի առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում։
     8. Այս ծրագրի իրականացման մեխանիզմը կմշակվի վերջնական համաձայնագրի հետ միաժամանակ՝ 60 օրվա ընթացքում։
     9. Միացյալ Նահանգները պարտավորվում է չեղարկել Իրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև բոլոր միակողմանի պատժամիջոցները (առաջնային և երկրորդային)՝ համաձայնեցված ժամանակացույցի։ Իրանը ընդգծում է, որ երբեք չի ձգտի միջուկային զենք մշակել։
     10. Կողմերը համաձայն են, որ հարստացված նյութի կարգավիճակը և այլ համաձայնեցված միջուկային հարցերը լիովին կլուծվեն վերջնական համաձայնագրում։
     Մինչև վերջնական համաձայնության հասնելը, ստատուս քվոն կպահպանվի. Իրանը կպահպանի իր միջուկային ծրագիրը ներկայիս վիճակում, և Միացյալ Նահանգները չի կիրառի նոր պատժամիջոցներ կամ չի ամրապնդի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
     11. Միացյալ Նահանգները պարտավորվում է փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո տրամադրել իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների (բանկային, ապահովագրական, տրանսպորտային և այլն) արտահանման համար անհրաժեշտ լիցենզիաները։
     12. Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է բանակցությունների ընթացքում ապասառեցնել և լիովին հասանելի դարձնել իրանական բոլոր սառեցված ակտիվներն ու գույքը։
     13. Այս ֆինանսական միջոցները կտրամադրվեն Իրանի Կենտրոնական բանկին և հասանելի կլինեն ցանկացած պայմանավորված վճարումների համար, և Միացյալ Նահանգները կտրամադրի անհրաժեշտ լիցենզիաները։
     14. Կողմերը համաձայնվում են ստեղծել մեխանիզմ՝ համաձայնագրի կատարումը և ապագա պարտավորությունները վերահսկելու համար։

Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից և առանձին դրույթների կատարման երաշխիքներ ստանալուց հետո կշարունակվեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։
     Վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։