Մոսկվայում և թեմի ծխերում նշվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը։

Այդ առիթով Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության մայր տաճարում, թեմակալ առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ, որը կատարել է քահանա Գևորգ Վարդանյանը։

Տոնի խորհրդի և նշանակության մասին խոսելիս հայր Գևորգը ընդգծել է Սուրբ Էջմիածնի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոն, նրա հավատի, միասնության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Նա նաև կոչ է արել հավատացյալներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի շուրջ՝ շարունակելով ծառայել հայրենիքի բարօրությանը, ազգային ինքնության պահպանմանն ու հայ ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդմանը։

Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք։ Հոգևորականներն ու հավատացյալները աղոթքներ են հղել Առաջնահայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և բարգավաճման, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկարամյա և արգասաբեր ծառայության համար։

Տոնի առթիվ Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք են կատարվել նաև թեմի մյուս ծխերում։

ՀՀ-ում մեկնարկեց համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 08:00-ին ՀՀ ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. սկսվել է համապետական ընտրությունների քվեարկությունը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։

Երեկ՝ ընտրություններից մեկ օր առաջ, երկրում հայտարարված էր «լռության օր», և ցանկացած քարոզչություն օրենքով արգելված էր։ Այսօր նույնպես մինչև ժամը 20:00-ն քարոզչությունն արգելված է:

Այս համապետական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։

Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԸՀ-ն պարբերաբար կթարմացնի ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները։

Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են

Oragir.News-ի տեղեկություններով` վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են կատարվել։ «Հայաստան» դաշինքի շտաբում առավոտյան 5-ին են սկսվել խուզարկությունները, ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։

Oragir.News-ի տեղեկություններով` վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նաև իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի բնակարանում։

Խուզարկություններ են կատարվում նաև «Ուժեղ Հայաստանի» շտաբներում։

Կան ձերբակալված անձինք, որոնց մասին այս պահին տվյալներ հայտնի չեն։

Անահիտ Չալիկյան

Իրանը ՄԱԳԱՏԷ–ին կոչ է արել արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակումները

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում խոսել է միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին:

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ինչպես նշել է իրանական կողմը, ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք միջուկային զենք ունեն, ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո հարձակումների 17 ալիք են իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Հայտարարությունում ասվում է, որ ամենալուրջ հարձակումներից մեկը եղել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից մոտ 350 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտին հասցված հարվածը, որը մարդկային զոհերի է հանգեցրել: Պատվիրակությունը նաև նշել է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն ավելի վաղ հրապարակայնորեն սպառնացել են հարվածներ հասցնել իրանական ատոմակայաններին:

Հայտարարության համաձայն՝ Բուշերի ԱԷԿ-ում պահվում են մի քանի հազար կիլոգրամ միջուկային նյութեր, և օբյեկտին ուղղակի հարվածելը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի շատ բարձր արտանետման:

Մի շարք եվրոպական երկրներ համատեղ պատժամիջոցներ են պատրաստում՝ կապված Արևմտյան ափում բռնության հետ

Ֆրանսիան եվրոպական մի շարք երկրների հետ միասին պատրաստում է ճնշման նոր միջոցներ Իսրայելի նկատմամբ՝ Հորդանան գետի Արևմտյան ափին շարունակվող բռնության ֆոնին, հայտնել է Reuters-ը։

Ինչպես հայտնել են եվրոպացի դիվանագետները, խոսքը վերաբերում է համակարգված ազգային պատժամիջոցներին այն անձանց դեմ, որոնք առնչություն ունեն պաղեստինցիների դեմ հարձակումների և իսրայելցի բնակիչների կողմից իրականացվող այլ բռնարարքների հետ։

Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն ակտիվների սառեցում և մուտքի արգելք։ Վերջնական ցուցակները դեռ չեն հաստատվել, ուստի յուրաքանչյուր երկիր կարող է սահմանափակումներ կիրառել տարբեր անձանց նկատմամբ։

Դիվանագետների խոսքով՝ նախաձեռնությունն արտացոլում է արևմտյան երկրներում աճող դժգոհությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությունից և Արևմտյան ափում իրավիճակի սրումից։

Աղբյուրը դիվանագիտական շրջանակներում նշել է, որ ԵՄ երկրները Իսրայելի դեմ ավելի խիստ միջոցների հարցում չեն կարողացել հասնել միաձայնության համաեվրոպական մակարդակով, ուստի քննարկումը տեղափոխվել է ազգային կառավարությունների ձևաչափ։ «Եվրամիության մակարդակով միասնականություն չկա, այդ պատճառով մենք անցել ենք ազգային մակարդակով միջոցների քննարկմանը», — հայտնել է դիվանագետներից մեկը։

Աղբյուրների տվյալներով՝ նոր պատժամիջոցների մասին կարող է հայտարարվել արդեն առաջիկա օրերին։ Ֆրանսիայի հետ գործողությունները համակարգող երկրների շարքում նշվում են Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, սակայն նախաձեռնության մասնակիցների վերջնական կազմը դեռ չի նշվում։

«Եթե ձեզ թվում է, թե թուրքը դաժան է, իսկ ռուսը՝ շատ բարի, չարաչար սխալվում եք»․ Արգիշտի Կիվիրյան

«Եթե ձեզ թվում է, թե թուրքը դաժան է, իսկ ռուսը՝ շատ բարի, չարաչար սխալվում եք»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «100-150 տարի առաջ թուրքերի ձվերի հետ խաղալը, առանց սեփական քաշի ու հնարավորության ճշգրիտ գնահատման, շատ թանկ նստեց այս ազգի վրա։ Բայց խելքի չեկան, հիմա էլ նույնը փորձում են կրկնել ռուսի հետ։ Ընդ որում, եթե ձեզ թվում է, թե թուրքը դաժան է, իսկ ռուսը շատ բարի, ապա չարաչար եք սխալվում։ Կարող եք ուսումնասիրել՝ կովկասյան ազգերի ճակատագիրը 150 տարի առաջ ինչով ավարտվեց, կամ էլ թե գոնե նայել ներկայիս Ուկրաինային։ Ազգի խելամտությունը կայանում է ոչ թե ռազմա-հայրենասիրական ծլնգոցի տակ սեփական քամակը ցցի հանելու մեջ, այլ այդ քամակի անվտանգության ապահովման»։

Ֆրանսիական շրջանը փորձում է պահել զբոսաշրջիկներին բենզինի զեղչերով

Ֆրանսիայի Վերին Պիրենեյներ շրջանի «Գավարնիի հովիտներ» տուրիստական գործակալությունը սկսել է անսովոր մարքեթինգային ակցիա՝ փորձելով աջակցել 2026 թվականի կանխատեսելի թույլ…

Մխիթարյանի և Ինտերի միջև բանակցությունների մանրամասները հայտնի են

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ:

Ինչպես և նախատեսվում էր, նոր համաձայնագիրը կնքվելու է մեկ տարի ժամկետով, իսկ հայ կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի:

Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը վերջնական համաձայնության են եկել դեռևս երկու շաբաթ առաջ:

Ուշագրավ է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում Մխիթարյանը որևէ գործակալի չի ներգրավել և ամեն ինչ վարել է անձամբ: Այս փաստը հաստատել է նաև «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն՝ Supernova-ին տված հարցազրույցում.

«Մխիթարյանն անձամբ է վարում բանակցությունները, ոչ մի գործակալ այստեղ ներգրավված չէ: Նա բոլորովին այլ մակարդակի վրա է»,- նշել է ակումբի պաշտոնյան:

Armsport