ԱՄՆ-ն վերջին օրերին երկրորդ անգամ է հարվածել Իրանին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ է հարվածել Իրանին՝ թիրախավորելով Բանդար Աբբաս ռազմավարական նավահանգստային քաղաքում գտնվող ռազմական օբյեկտը, գրում է BBC-ին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև իրանական չորս միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, «սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցի շրջանում»։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ Բանդար Աբբասի ռազմական օբյեկտը խոցվել է այն պահին, երբ այնտեղ պատրաստվում էին արձակել հերթական՝ հինգերորդ անօդաչու թռչող սարքը։

Հարվածները տեղի են ունեցել Հորմուզի նեղուցում ծավալված եռամսյա ճգնաժամին վերջ տալու շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին։

Վաշինգտոնը հայտարարում է, որ գործողությունները կատարվել են «ինքնապաշտպանության նպատակով»։

Իրանը խստորեն դատապարտել է հարվածները՝ դրանք անվանելով «հրադադարի կոպիտ խախտում» և հայտարարել, որ «թշնամանքի որևէ գործողություն անպատասխան չի մնա»։

Արտաքին և ներքին մարտահրավերներին պիտի դիմագրավենք միասին․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հանրապետության տոնի առիթով հղած ուղերձում կոչ է արել միաբանվել արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում ու համատեղ ուժերով…

Մինչ իշխանությունները տատանվում են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, բերքը փտում է․ «Հզոր Հայաստան»

Նման քաղաքական տատանումների արդյունքում տուժում են շարքային գյուղացիները, որոնց արտադրանքը պարզապես փտում է։ Այս մասին մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ իշխանությունների ընդհանուր հռետորաբանությունը երկար ժամանակ կառուցվել է ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության հակադրման վրա՝ այն ուղերձով, թե կգա ժամանակը, և երկիրը ընտրություն կկատարի։ Նման անորոշությունն արդեն իսկ հսկայական վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը, քանի որ հիմնական տնտեսական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման պատճառով մարդիկ ստիպված են տոննաներով դեն նետել իրենց բերքը։ Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ ներկայիս կառավարող թիմը պատրաստ է գնալ հին դաշնակիցների հետ կապերի խզմանը (հանուն պահի քաղաքական զիջումների)։

«Դրա դիմաց նա ուզում է երկու շնորհավորանք ստանալ Ադրբեջանից և Թուրքիայից, բայց, նորից եմ ասում, մեր դարավոր, բազմամյա հակառակորդները չեն կարող մեզ ընկեր լինել»,- ընդգծել է ընդդիմադիրը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը հավելել է, որ, չնայած տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությանը, երկիրը պարտավոր է ամուր դաշնակցային կապեր պահպանել ավանդական գործընկերների հետ։ «Մենք միշտ պետք է այլ դաշնակցային հարաբերություններ ունենանք սև օրվա համար, քանի որ այդպես է Հայաստանը կարողացել դիմակայել վերջին 100 տարում»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

«Իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել հերոս զինվորների թիկունքում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)

«Իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել հերոս զինվորների թիկունքում»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Մայիսի 28-ի առթիվ կազմակերպված շքերթին՝ մասնավորապես ասել է․ «Մենք պետք է հպարտանանք մեր այն տղամարդկանցով ու կանանցով, ովքեր ամեն օր քաջաբար պահում են մեր սահմանները։ Ես հպարտանում եմ այն ռազմական տեխնիկոյով, որը մեր երկիրը ունի, ունեցել է և դեռ ունենալու է։ Խաղաղությունը գալիս է ուժից։

Բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը։ Գործող վարչապետը և նրա շրջապատը, որոնք ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին և նրանց ընտանիքներին, վետերաններին, կռված մարդկանց՝ իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել մեր հերոս զինվորների թիկունքում: Այդ 6 տարիները մեզ բերել են 3 խոշոր պատերազմ, 3 պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն: Մեր զինվորականները արժնի են ունենալ այնպիսի այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում՝ մեր թշնամիներին հաճոյանալու համար»:

Ֆրանսիան իր «միջուկային հովանոցի» տակ կվերցնի Ռուսաստանի հետ սահմանակից Նորվեգիային

Ֆրանսիան և Նորվեգիան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Le Monde-ը։ Երկու երկրների առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Յոնաս Գար Ստյորեն հայտարարել են, որ Օսլոն կմիանա Փարիզի գլխավորած միջուկային զսպման ծրագրին՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդման նպատակով։ «Մենք դա անում ենք՝ հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության քաղաքականության ոլորտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի լայնածավալ վերազինումը, այդ թվում՝ միջուկային ոլորտում, և այն փաստը, որ նա լայնամասշտաբ պատերազմ է մղում եվրոպական մեկ այլ երկրի դեմ»,- ասել է Նորվեգիայի վարչապետը։ Սրանից հետևում է, որ Նորվեգիայի վրա հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի կողմից պատասխան միջուկային գործողությունների, նշում է Reuters-ը։

Նորվեգիայի վարչապետի խոսքով՝ խաղաղ ժամանակ երկրում միջուկային զենք չի տեղակայվի, սակայն «կոնկրետ կառուցվածքների, պլանների, զորավարժությունների և տեխնիկայի նախնական տեղակայման միջոցով» համաձայնագիրն ամրապնդում է երկու երկրների համագործակցությունը։ Ստյորեն նաև ընդգծել է, որ պայմանագիրը թույլ կտա երկրին ապահովել «օպերատիվ և համակարգված արձագանք» սպառնալիքների առաջացման դեպքում։ Մարտին Մակրոնը ներկայացրել էր մի ծրագիր, որի շրջանակներում Ֆրանսիան՝ որպես Եվրամիության միակ միջուկային տերություն, կօգտագործի իր միջուկային արսենալը մայրցամաքում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Մակրոնի խոսքով՝ միջուկային զսպման այս ծրագրի շրջանակում մասնակից երկրները կկարողանան իրենց տարածքում ժամանակավորապես տեղակայել Ֆրանսիայի «ռազմավարական ռազմաօդային ուժերը»։ Սա թույլ կտա ֆրանսիական ուժերը «սփռել ողջ Եվրոպայով մեկ»՝ դրանով իսկ «խառնելով հակառակորդների հաշվարկները»։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել էր երկրի միջուկային արսենալի ընդլայնման և դրա չափսերի մասին տվյալների գաղտնիացման մասին։

Մինչև Օսլոյի միանալը, ծրագրին արդեն անդամակցում էր ութ պետություն՝ Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան և միջուկային մեկ այլ տերություն՝ Մեծ Բրիտանիան։ Նորվեգիան, որն ունի 5,6 միլիոն բնակչություն, ՆԱՏՕ-ի անդամ է և Արկտիկայում սահմանակից է Ռուսաստանին։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ֆրանսիան աշխարհում չորրորդն է իր միջուկային արսենալի չափերով՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո․ երկիրը տիրապետում է 290 մարտագլխիկի։