Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes G-ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին

Այսօր՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ոստիկանները Հայկ Ղ.-ին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը եղել է հղի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մասկի շոուի շրջանակներում «Մայր Հայաստանի» գրասենյակում քննչական գործողությունները շարունակվում են. Արեգնազ Մանուկյան

Մասկի շոուի շրջանակներում «Մայր Հայաստանի» գրասենյակում իրականացվող քննչական գործողությունները դեռ շարունակվում են։

Այս մասին գրել է նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Սատանաներ փնտրելուց հետո հիմա էլ անցել են «դավաճաններ» փնտրելուն», – գրել է Մանուկյանը։

««Իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել». Տաթևիկ Վիրաբյան

««Իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խի՞ չեք զոհվել»-ի ամենամեծ պատասխանը` «իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել»․․․
     Խի՞ է զոհվել եղբայրս իսկ նրա արյամբ պատված սարերն ու քաղաքը ստորագրությամբ հանձնվել թուրքին։
     Խի՞ են զոհվել լիքը տղերք ու գերեզմանի էլ չեն արժանացել, իսկ էդ չարժանացնողը բերանն արնոտ հիմա փողոցներն ա ընկած։
     Խի՞ են անհիմն պայմաններում տղերք զոհվել, Պապիկյան Սուրեն։
     Երբ արնատենչ գազանի նման ոռնում եք թե խի չենք զոհվել, թե իմ մյուս եղբայրը խի չի զոհվել, բա դուք խի՞ եք կենդանի։
     Պապիկյան Սուրեն, դու ի՞նչ ունես էս ազգի համար արած, բացի վիզդ ու փորդ հաստացնելուց՝ ի՞նչ ես արել։
     Հոխորտում եք, թե խի՞ դիրք չեն գնացել ու զոհվել…
     Նախ բանակն էլ ա ձեր ձեռքը, երկիրն էլ, ռեսուրսն էլ, բա խի՞ չեք տարել Արա կարողա՞ գիտեք մոռացել ենք ինչ հերթեր էր վայենկոմատներում ու մարդկանց չէիք տանում, ես ձեզ քանի հետաքրքիր դեպք պատմեմ էն տղերքի մասին, ում վայենկոմատը մերժել ա, բայց ճամփա են ընկել Արցախ։
     Քանի զանգ եմ կռվի օրերին ստացել, որ ասել են, թե՝ Տաթև ջան մեզ Ղարաբաղ չեն տարել, գոնե ասեք ստեղ մի բանով օգնենք կամ մեքենայով ինչ պետք ա հասցնենք Արցախ, կամ ուր պետք ա։
     Հաշիվ չկա էդ զանգերին ու առաջարկներին, որ էդ օրերին ստացել եմ…
     Գոնե ռեխներդ փակեք…»։

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին

Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է նախկին պատգամավոր Արգենազ Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին»։

Յուրահատուկ արկտիկական նեկրոպոլիս․ հնագետները ուսումնասիրում են Եվրոպայի կետորսների ամենամեծ գերեզմանոցը

Հեռավոր արկտիկական Շպիցբերգեն արշիպելագում հնագետները ուսումնասիրում են կետորսների դարաշրջանի ամենամռայլ վայրերից մեկը՝ հրվանդան, որը հայտնի է որպես «Դիակների կետ», գրում է Live Science-ը։

Այստեղ՝ Սվալբարդի հավերժական սառցաշերտում, պահպանվել են XVII–XVIII դարերի եվրոպացի կետորսների զանգվածային թաղումներ, որոնցից շատերը մահացել են ցինգայից, սովից և արկտիկական կյանքի չափազանց ծանր պայմաններից։ Գիտնականները կարծում են, որ այս գերեզմաններում կարող են գտնվել մոտ 600 մարդու մնացորդներ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Արկտիկայում կետորսությունը ռոմանտիկ արկած չէր, այլ գրեթե մահվան դատավճիռ։ Ոսկորների վերլուծությունը բացահայտել է քրոնիկ թերսնուցման, ծանր ֆիզիկական աշխատանքի և վիտամին C-ի պակասի հետ կապված հիվանդությունների հետքեր։ Հետազոտողների կարծիքով՝ հենց ցինգան է դարձել բազմաթիվ կետորսների մահվան գլխավոր պատճառներից մեկը։

Ոսկորների վրա նաև հայտնաբերվել են մարմնի վերին հատվածի մշտական ծանրաբեռնվածությունից առաջացած բնորոշ փոփոխություններ․ հավանաբար տղամարդիկ տարիներ շարունակ թիավարել են, աշխատել նիզակներով և քարշ տվել կետերի ծանր դիակները։

Հնագետներին հատկապես զարմացրել է մարմինների պահպանվածության աստիճանը։ Հավերժական սառցաշերտի շնորհիվ որոշ հյուսվածքներ, հագուստ և նույնիսկ փայտե դագաղներ անսովոր լավ են պահպանվել։ Սակայն այժմ այս «սառցե արխիվը» արագորեն քայքայվում է։ Արկտիկայի տաքացման պատճառով սառցաշերտը հալչում է, ափերը քայքայվում են փոթորիկներից, իսկ գերեզմանները բառացիորեն սահում են դեպի ծով։ Գիտնականներն ասում են, որ փոփոխությունները նկատելի են դարձել արդեն սեզոնից սեզոն․ դագաղները փլվում են, ոսկորները շփվում են թթվածնի և խոնավության հետ, ինչից հետո սկսվում է օրգանական նյութերի արագ քայքայումը։

«Պահարանում գտնվող կմախքներ» խորհրդանշական անվանումով նախագիծը, որը վարում են նորվեգացի հետազոտողները, փորձում է հասցնել փաստագրել այն ամենը, ինչ դեռ հնարավոր է փրկել։

Հնագետներն ընդգծում են, որ կետորսների նման զանգվածային և այսքան լավ պահպանված թաղումները Եվրոպայում գրեթե նմանը չունեն։ Դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրել ոչ միայն վաղ նոր ժամանակների մարդկանց հիվանդություններն ու կենսակերպը, այլև հենց կետորսների ներսում եղած սոցիալական տարբերությունները։

Օրինակ՝ որոշ տղամարդիկ նկատելիորեն ավելի բարձրահասակ էին և մանկության տարիներին ավելի լավ էին սնվել, քան մյուսները, ինչը վկայում է ծագման և կարգավիճակի տարբերությունների մասին։

Արևմուտքի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը․ Լավրով

Արևմուտքի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը: Եվրասիայի անվտանգության ճարտարապետությանը նվիրված միջոցառման ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եվրասիայում Արևմուտքը որպես իր հակառակորդներ է նշանակել Ռուսաստանին, Չինաստանին և այլ երկրներին»։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սովորական մարդասպանի հանցանքը ծանրացնում է մի քանի անգամ». Վահե Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սովորական մարդասպանի հանցանքը ծանրացնում է մի քանի անգամ». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում մահափորձ կատարվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, ամեն ինչ արվեց, որ նա ոչ միայն ապրի, այլև գործունակ լինի, քանի որ հակառակ դեպքում կարող էր ուղղակի հարվածի տակ դրվել քարոզարշավի ընթացքը, ընդհուպ մինչև ընդհատում։
     Իրավաբան չեմ, բայց անզեն աչքով անգամ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 3 հիմնական ընդդիմադիր թեկնածուներին սպանելու (իր բառերով` «սատկացնելու») մասին բացեիբաց հայտարարությունները միայն սովորական հանցագործության մասին հաղորդում չեն։
     Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի թեժ փուլում մյուս (իրեն հիմնական մրցակից) թեկնածուներին ֆիզիկապես վերացնելու մասին հայտարարությունը սովորական մարդասպանի հանցանքը ծանրացնում է մի քանի անգամ, քանի որ դրա նպատակը թե′ քարոզարշավի ընթացքը կասեցնելը կարող է լինել, թե՛ հիմնական մրցակիցներին ֆիզիկապես չեզոքացնելու միջոցով իշխանությունը զավթելը, կարող է լինել նաև այլ տասնյակ քրեական հոդվածներով նախատեսված հանցակազմ (իրավաբանները ավելի կոնկրետ կարող են ձևակերպել)։
     Ավելին, քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև այս բացահայտ հանցավոր հայտարարության պայմաններում տոտալ անգործություն ցուցաբերող պատկան իրավապահ մարմինների` Դատախազություն, Հատուկ քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի և այլոց հանդեպ։
     Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օրվա գործողությունները տարիներով երկարացնում են նրա հանցանքների համար նախատեսված պատժի չափը։ Ավելին, ինքն իր հանցագործությունների մասնակից է դարձնում նաև իրեն ծառայող պաշտոնյաներին ու խորտակվող նավի վրա լցրած քարշ տալիս Մարիանյան փողրակի չափ խորը անդունդը»։