Ում փող եք բաժանում՝ մարմնավաճառնե՞ր են. Հարց Կալուգացի Սամոյին
19.05.2026
Քաղաքականություն
Գերությունից ենք ազատվել, Փաշինյանն է մեզ փրկել, բա մենք իրեն չփրկե՞նք. տաշիրցիներ
The Insider-ը ծավալուն հետաքննութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:
Հոդվածի թարգմանության երկրորդ հատվածը ներկայացնում ենք ստորև:
ՌԴ թեկնածուներ. մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ նրա և Պուտինի միջև լեզվակռիվ եղավ։ Պուտինը առաջարկեց, որ ռուսամետ ուժերին թույլատրվի մասնակցել ընտրություններին։ Փաշինյանը հակադարձեց, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, առավել ևս՝ վարչապետ նշանակել օտարերկրյա անձնագիր ունեցող մեկին։ Պուտինը չհիշատակեց նրա անունը, բայց բոլորը հասկացան, որ նա նկատի ուներ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որը հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքը և մտադիր է դառնալ վարչապետ, եթե հաղթի։

Նա ներկայումս կալանքի տակ է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար։ Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում և իր բիզնես կարիերան սկսել է էմալապատ իրերի վաճառքով։ 1990-ականների սկզբին նա տեղափոխվել է Կալուգա և դարձել Ռուսաստանի քաղաքացի։ «Տաշիր» ապրանքանիշի ներքո քաղաքում բացվել են խանութներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և աղյուսի գործարան։ Այնուհետև նա տեղափոխվել է Մոսկվա և ի վերջո դարձել մայրաքաղաքի տասը խոշորագույն շինարարներից և կառուցապատողներից մեկը։ Ավելին՝ «Տաշիրը» «Գազպրոմի» խոշոր կապալառուներից մեկն է, իսկ Կարապետյանն ինքը «Ֆորա Բանկի» բաժնետոմսերի 71.29 %-ի սեփականատերը (բանկը 2024 թվականի նոյեմբերին ընդգրկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում)։

Կարապետյանի անձնական կարողությունը ներկայումս գնահատվում է 4.1 միլիարդ դոլար, և նա խոստացել է մի քանի միլիոն ներդնել «Ուժեղ Հայաստանի» առաջխաղացման համար։ Անցյալ տարվա հունիսին վարչապետ Փաշինյանը պահանջեց Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Բ-ի հրաժարականը այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա երեխա ունի և այդպիսով խախտել է կուսակրոնության իր ուխտը։
Կարապետյանը վճռականորեն պաշտպանեց կաթողիկոսին և խոստացավ ամբողջ ուժով պայքարել «անաստված» կառավարության դեմ։ Շուտով միլիարդատիրոջ տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց։ «Սամվելը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ. նրա գործը պաշտոնյաների և անվտանգության ուժերի հետ կապեր հաստատելը և գումար վաստակելն է։ Նա երբեք չի մերժել Կրեմլի նրբանկատ ֆինանսական խնդրանքները։ Ըստ երևույթին, նրան ճնշելով՝ ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Փաշինյանին հակազդելու համար»,- The Insider-ին ասել է միլիարդատիրոջ մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրը։ 1999 թվականին Կարապետյանը արտասահմանյան անձնագիր է ստացել Կալուգայում։ Արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրի գործի «աշխատանքի վայր» բաժնում Ներքին գործերի նախարարության կողմից կա նշում՝ «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։ Այս նշումը նշանակում է, որ եթե քաղաքացին ենթարկվում է ստուգման, ապա նախ պետք է կապ հաստատել ԱԴԾ-ի հետ։ Ինչպես խմբագրին բացատրեց Ներքին գործերի նախարարության աշխատակիցը, սա սովորաբար այն նշանն է, որն օգտագործվում է ԱԴԾ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիների կամ գաղտնի լրտեսների համար։
Թարգմանությունը՝ 1lurer-ի
Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում` Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հայտարարությամբ նա պատասխանել է «Ռադիոլուր»–ի հարցին՝ ինչպե՛ս է գնահատում Ռուսաստանի նախագահ Պուտինի հորդորը Երևանին՝ շուտափույթ կողմնորոշվելու։ Միրզոյանը նաև պարզաբանել է, որ շարունակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը և, երբ պահը գա, որոշում կընդունվի։
Տրամադրված ենք առողջ միջավայրում փոխշահավետորեն զարգացնելու հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և չենք պատրաստվում որևէ ապահարզանի՝ սա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արձագանքն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո Ռուսաստանից թե՛ փորձագիտական և թե՛ ամենաբարձր մակարդակով կողմնորոշվելու հորդորներ ուղղվեցին Հայաստանին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահը Երևանին հորդորել էր շուտ կողմնորոշվել, թե ո՛ր ուղղությամբ է ընթանում Հայաստանը՝ դեպի ԵՄ, թե ԵԱՏՄ։ Պուտինը ասել էր նաև, որ դրանից հետո Մոսկվան համապատասխան եզրակացություններ կանի, ու եթե կարիք լինի, կգնան «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
ՌԴ նախագահն անգամ հուշել էր Երևանին․ կարելի է կողմնորոշվել հանրաքվեի միջոցով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան․
«Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու ԵՄ–ն օր օրի ավելի ու ավելի են մոտենում միմյանց։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որը, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի։ Երբ հարցնում եք այլ գործընկերների, նաև Ռուսաստանի գործընկերների կողմից այդ առիթով և նմանատիպ առիթներով հնչած կարծիքներին, նշեցիք նաև քաղաքակիրթ ապահարզանի մասին, մենք չենք պատրաստվում ապահարզան ունենալու որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնելու ՌԴ-ՀՀ հարաբերություններում»։
Ըստ նախարար Միրզոյանի՝ աշխարհում խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, սակայն այդ խնդիրները պետք է կառուցողական քննարկումների միջոցով լուծումներ գտնեն։ Նա նաև պարզաբանեց, որ Երևանում լավ հասկանում են, որ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են․
«Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։ Հնարավոր չէ՝ մենք մնանք ԵԱՏՄ-ում և դառնանք ԵՄ անդամ։ Մենք մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք և, երբ կգա այն պահը, որ մենք պետք է որոշում ընդունենք՝ լինելու այս կամ այն խմբի ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կընդունենք։ Այստեղ որևէ նորություն չկա, և կրկին՝ դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն»։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն էլ վստահեցրեց, որ Հայաստանի և Լիտվայի միջև Երևանում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ավելի կընդլայնի գործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ Ըստ նրա՝ Լիտվան պատրաստ է օգնելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին և հույս ունի, որ ավելի ՀՀ քաղաքացիների համար կարագացվի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացումը․
«Հուսանք, որ մենք կկարողանանք օգնել Հայաստանին ավելի արագացնելու այս գործընթացը, որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա տեղափոխվել, և ձեր հասարակությունը արդեն շատ քիչ սահմանափակումներով կարողանա ճամփորդել ամբողջ ԵՄ-ում»։
Լիտվայի ԱԳ նախարարի խոսքով՝ եվրոպականացումը գրավիչ է և իրական արդյունքներ կարող է ապահովել նաև տնտեսական ոլորտում՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2026 թ․ մայիսի 19-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 2026 թ. մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները (հասցե՝ ք. Երևան, Ռուբինյանց 41/1)։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
«Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։ Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր»,- ասվում է հաղորդագրությունում։
The Insider-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:
Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:
«Մոլդովայում և Հունգարիայում անհաջողություններից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Հայաստանի վրա, որտեղ հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, որը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին է ընտրել։ The Insider-ը պարզել է, թե ով է վերահսկում Հայաստանի գործերը ՌԴ նախագահի աշխատակազմում, Արտաքին հետախուզության ծառայության, Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության դաշնային ծառայության որ աշխատակիցներն են գործուղվել Հայաստան՝ սահմանված խնդիրներն իրականացնելու համար և ընդդիմադիր թեկնածուներն ինչպես են կապված ռուսական հետախուզական ծառայությունների հետ։
Հայաստանի մոսկովյան կուրատորները
Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է վերջերս ստեղծված Նախագահական ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը (ՌԳՀՎ): Այն փոխարինում է Մշակութային կապերի վարչությանը, որը գլխավորում էր Կոզակը, որը պաշտոնանկ էր արվել Մոլդովայի ընտրությունների վրա ազդելու անհաջող փորձից հետո: Նոր վարչությունը ղեկավարում է Վադիմ Տիտովը, որը աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հովանավորյալն է: Նրա պաշտոնավարման մեկնարկը հաջող չէր. Հունգարիայի ընտրություններից առաջ նա իր օգնականի՝ Եգոր Կվյատկովսկու հետ թռավ Բուդապեշտ, բայց քարոզարշավն ավարտվեց Օրբանի ջախջախիչ պարտությամբ: Այժմ նա բարեհաճության արժանանալու նոր հնարավորություն ունի:
Հին հրապարակում (խմբ՝ ՌԴ նախագահականում) Հայաստանի անմիջական կուրատորներն են են ՌԳՀՎ միջտարածաշրջանային և սոցիալ-մշակութային հարաբերությունների զարգացման վարչության պետ Վալերի Չերնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովը, որոնք երկուսն էլ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են: 2013 թվականին Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայությունից հետո Չերնիշովը հրավիրվեց ռազմական հետախուզություն, որտեղ նա դիվերսիայի հիմունքներ էր դասավանդում Շչյոլկովսկի շրջանի Զագորյանսկի գյուղում անցկացվող Գլխավոր հետախուզական վարչության սպաների պատրաստման դասընթացի շրջանակում: Նախագահական աշխատակազմում նա սկզբում համակարգում էր Վրաստանի հետ կապված հարցերը, այնուհետև նրան հանձնարարեցին Հայաստանի հարցերը:
Նրա տեղակալ Ավանեսովն ավարտել է Պետրոս Մեծի անվան հրթիռային ուժերի ռազմական ակադեմիան և ունի գնդապետի կոչում:
2012 թվականին նա ավարտել է ԱԴԾ-ի Մոսկվայի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի որակավորման բարձրացման կուրսերը՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման, վերլուծության և կանխատեսման համակարգեր» ծրագրի շրջանակում: Երկուսն էլ մի քանի անգամ այցելել են Երևան և հանդիպել են Կրեմլի տեղական ընկերների հետ: Ռուսաստանի կառավարությունում հայկական գործերի պատասխանատուն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է: Բառացիորեն ամեն շաբաթ նա սպառնում է Հայաստանին խոշոր տնտեսական խնդիրներով, եթե այն շարունակի մերձեցումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ:
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի ընտրություններով զբաղվում է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը: Նա իր դիվանագիտական կարիերան սկսել է որպես մամուլի կցորդ Լիտվայում, երբ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր Արտաքին հետախուզական ծառայության նախկին փոխտնօրեն Յուրի Զուբակովը: 2006 թվականին Լիտվայի հետախուզական ծառայությունները կցորդին կասկածել են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ, ինչից հետո նա հետ է կանչվել Մոսկվա:
2016 թվականին Կալուգինն աշխատել է որպես տնտեսական խորհրդական Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը, և նրա անունը հայտնվել է լրատվամիջոցներում՝ կապված ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության հետ: Հրապարակումներից հետո նա լքել է ԱՄՆ-ն և նշանակվել է Արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության բաժնի վարիչ: Անցյալ տարվա հուլիսին նա ստանձնել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Հայաստանում ամենաակտիվ կազմակերպություններն են՝ Գորչակովի հիմնադրամը, որը խթանում է կրեմլամետ նարատիվները, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը, որը գլխավորում է Արտաքին հետախուզական ծառայության կադրային սպա Վլադիսլավ Գասումյանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որը արտաքին հետախուզության վերլուծական կենտրոն է, ինչպես նաև մի խումբ կեղծ քաղաքագետներ, փորձագետներ, խորհուրդներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են «Հին հրապարակից»։
Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջատար դիրքերում են արդեն վաղուց ծանոթ դեմքեր՝ սենատորներ Կոնստանտին Կոսաչևը և Կոնստանտին Զատուլինը։ Սենատոր Զատուլինը գլխավորում է «Միջազգային ռուս-հայկական Լազարյան ակումբը», որի մեջ, ի դեպ, մտնում է նաև «Տաշիր»-ի սեփականատեր միլիարդատեր Կարապետյանը։
Ռուսաստանի դեսպանատնից «փափուկ ուժի» առաջմղմամբ զբաղվում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Նրա իրավասության շրջանակում գտնվող Երևանի «Ռուսական տան» հովանու ներքո անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ և ամառային ճամբարներ, որտեղ մասնակիցներին ցուցադրվում են ֆիլմեր «Ուկրաինայում նացիզմի վերածննդի» մասին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է երիտասարդների վրա, որոնց անընդհատ ներարկում են այն գաղափարը, որ Հայաստանն ապագա ունի միայն Ռուսաստանի հետ։
Ռուսական տան ղեկավարը «ՆՏՎ»-ի նախկին ռազմական թղթակից Վադիմ Ֆեֆիլովն է։ 2000 թվականին «ՆՏՎ»-ի դեմ Պուտինի կողմից ձեռնարկված ճնշումներից հետո Ֆեֆիլովը և լրագրողների հիմնական խումբը տեղափոխվեցին Բորիս Բերեզովսկու կողմից ֆինանսավորվող «ՏՎՑ»։ Այնուհետև նա վերադարձավ «ՆՏՎ» և 2018 թվականին դարձավ հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական։
Իգոր Չայկան՝ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին՝ վերջերս նշանակվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար, և սա, ի թիվս այլ բաների, կարող է կապված լինել նաև Հայաստանում միջամտության նախապատրաստական աշխատանքների հետ։ Չայկա Կրտսերը լայնորեն հայտնի է աղբի արդյունաբերության ոլորտում կոռուպցիոն սկանդալներով, բայց վերջերս նա բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս:
Մոլդովայի ընտրություններին Կրեմլի միջամտության շրջանակում հենց Չայկայի միջոցով է ֆինանսավորվել ռուսամետ ընդդիմությունը։ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ապա նաև Եվրամիությունը նրան ներառել են պատժամիջոցների ցանկում։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը բազմիցս հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել «բալալայկայի դիվանագիտությանը» և դադարեցնել արտասահմանում անիմաստ միջոցառումների վրա գումար վատնելը, բայց, ըստ երևույթին, Կրեմլն այլ կարծիքի է. Պրիմակովը հեռացվել է, և նրա փոխարեն նշանակվել է Չայկան։
Հայաստանում բնակվողը և նրա ընկերները
Հունիսի 3-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատանն աղմկոտ է լինելու. գործընկերները առավոտյան շնորհավորելու են ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին 65-ամյակի կապակցությամբ:
Երեկոյան կկազմակերպվի խնջույք, որտեղ կհնչեն կենացներ նվիրված մեծ Ռուսաստանի, Պուտինին, ռուսական զենքի հաղթանակին և այլն: Սակայն դիվանագետներից քչերն են կռահում, որ Միշլյավկինը իրականում ոչ թե առևտրային ներկայացուցիչ է, այլ Հայաստանում գտնվող Արտաքին հետախուզության ծառայության ռեզիդենտ գործակալ: Դուք նրա անունը չեք գտնի Երևանում Ռուսաստանի դեսպանատան կայքում, սակայն այն ներառված է դիվանագիտական ցանկում:
Իր բազմաթիվ գործակալների միջոցով Միշլյավկինը տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլի մասին: 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո նախկին ընդդիմադիր լրագրող Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և դարձավ Հայաստանում ռուսական գրեթե բոլոր հետախուզական գործողությունների հիմնական թիրախը: Մոսկվայում նրան տրվեց «Մորուք» մականունը, և եռանդուն ձևով սկսեցին սկսվեցին հավաքել կոմպրոմատային տեղեկություններ:
Արտաքին հետախուզական ծառայության ակադեմիան ավարտելուց հետո ապագա ռեզիդենտ Միշլյավկինը նշանակվեց Յասենևոյի արտաքին հետախուզության շտաբ, որտեղ նա ծառայել է այն բաժնում, որը անօրինական ներգաղթյալներին պատրաստում էր լրտեսության համար Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Միշլյավկինների ընտանիքը ապրում էր Վիլնյուսսկայա փողոցի վրա գտնվող տանը, որը կառուցվել էր 2002 թվականին Արտաքին հետախուզական ծառայության հրամանով: 2017 թվականին Միշլյավկինները տեղափոխվեցին Արտաքին հետախուզական ծառայության շտաբի մոտ գտնվող Կոմունարկա գյուղ, և երեք տարի անց նրանց թույլատրվեց սեփականաշնորհել ծառայողական բնակարանը: 2020 թվականի նոյեմբերին Միշլյավկինը ժամանեց Երևան և ստանձնեց ռեզիդենտ գործակալների համակարգումը:
Խնջույքի ընթացքում Միշլյավկինի տեղակալ Սերգեյ Կատինը կքայլի նրա կողքին ։ Նա իր զինվորական ծառայությունը սկսել է որպես ինժեներ Դաշնային պաշտպանության ծառայության կառավարական կապի բաժնում, ապա ընդունվել է Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիա։
Ավարտելուց հետո նա գրանցվել է «Զնանիե» ընկերությունում, որտեղ ստացել է ամսական 400 ռուբլի ֆիկտիվ աշխատավարձ։ 2007 թվականին Կատինը պաշտոնապես դարձել է Արտաքին հետախուզական ծառայության 33949 ստորաբաժանման անդամ (ինչի մասին վկայում է նրա վարկային դիմումը), իսկ 2022 թվականից նա լրտեսում է Հայաստանում։
Կատինի նոր կինը՝ Եվգենիան, ամերիկյան ChampionX ընկերության ֆինանսական տնօրենն է, որը գործում է քիմիական և հորատման լուծումների ոլորտում։ 2024 թվականին ChampionX-ը ձեռք է բերվել SLB-ի (նախկինում՝ Schlumberger, որը գտնվում է Հյուստոնում) կողմից՝ 7.76 միլիարդ դոլարով։
Ռուսաստանում SLB-ն համագործակցում է «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» հետ։ Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո այն չի կրճատել իր գործունեությունը, ինչպես շատ արևմտյան ընկերություններ, այլ ընդհակառակը ընդլայնվել է և վարձել մոտ հազար նոր աշխատակից։ Սակայն, պատժամիջոցները շրջանցելու համար ընկերությունը սարքավորումներ է գնում ոչ թե արևմտյան երկրներից, այլ Չինաստանից և Հնդկաստանից։
«Ռոսատոմի» ներկայացուցիչը Հայաստանում՝ Վյաչեսլավ Պրոշկինը, անպայման ներկա կլինի Միշլյավկինի խնջույքին։ Նրա պարտականությունների մեջ է մտնում Մեծամորի ատոմակայանի վերահսկողությունը, որը կառուցվել է խորհրդային տարիներին և գտնվում է Երևանից 26 կմ հեռավորության վրա։ Իրականում սա ընդամենը քողարկում է, քանի որ նա Հետախուզության գլխավոր վարչության կադրային սպա է և ուշադիր հետևում է Հայաստանի ղեկավարությանը։
Պրոշկինը իր զինվորական ծառայությունը սկսել է Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել է Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի ֆինանսավորման հայտնի կենտրոն (22280 զորամաս): Այս կենտրոնը կառավարում է հսկայական գումարներ և ֆինանսավորում է Պաշտպանության նախարարության գաղտնի նախագծերը միջուկային ոլորտում, բժշկական պատվաստանյութերի արտադրությունը, իսկ բյուջեի մի մասն էլ գնում է ռազմական հետախուզությանը։
2020 թվականին խոշոր սկանդալ սկսվեց, երբ 14118 զորամասի նախկին հաշվապահը լրագրողներին պատմեց բյուջետային միջոցները յուրացնելու գաղտնի սխեմայի մասին: Նրա խոսքով՝ կենտրոնի հրամանատար, գնդապետ Գեորգի Վասիլևը, Պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտի և 14118 զորամասի աշխատակիցների մասնակցությամբ, «գողացել է ավելի քան 355 միլիոն ռուբլի՝ տարբեր վճարումների, բոնուսների և ֆիկտիվ անձանցից ստացած նպաստների միջոցով»։
ԱԴԾ ջոկատ. Կիվաչուկ, Կուչերուկ, Գլադիշչուկ
ԱԴԾ-ն կներկայացնեն դեսպանատան խորհրդական Սերգեյ Կիվաչուկը և առաջին քարտուղար Վիտալի Կուչերուկը: Մինչև Հայաստան գալը, ԱԴԾ գեներալ Կիվաչուկը երբեք արտասահմանում չի եղել (գոնե ոչ իր իրական անունով): Նա ծառայել է Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում և Ուդմուրտիայում, իսկ 2017 թվականին նշանակվել է Մարի Էլի ԱԴԾ վարչության պետ: Ալթայի երկրամասում դատական կատարածուները հետապնդում էին նրան՝ պահանջելով տրանսպորտային հարկերի վճարում, իսկ Ուդմուրտիայում նա իր կնոջը աշխատանքի տեղավորեց որպես գաղտնի գրառումների մասնագետ «Կալաշնիկով» կոնցեռնում: Այս լուրը հրապարակած «Դեն» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Շչուկինը շուտով խուզարկվեց, և 2017 թվականին նրան դատապարտեցին երկուսուկես տարվա ազատազրկման՝ կոնցեռնի գործադիր տնօրեն Կոնստանտին Բուսիգինից շորթում կատարելու համար:
Գեներալ Կիվաչուկը ոչ միայն լրտեսում է Փաշինյանին, այլև ուշադիր հետևում է այն ռուսներին, ովքեր մեկնել են Հայաստան մոբիլիզացիայի սկսվելուց հետո: Այս ռելոկանտներից շատերը դարձել են Պուտինի բացահայտ քննադատներ և դեմ են Ուկրաինայում պատերազմին: Նրանց բոլորին պետք է օպերատիվ հսկողության տակ պահել, և գործակալներ ներդնել նրանց միջավայր: Այսպիսով, գեներալ Կիվաչուկը շատ անելիք ունի Երևանում։
Խնջույքի մեկ այլ հյուր կլինի դեսպանատան առաջին քարտուղար Սերգեյ Կուչերուկը: Նա որևէ կապ չունի դիվանագիտական աշխատանքի հետ և մինչև Հայաստան ժամանելը ծառայել է Բալթյան նավատորմի և Կալինինգրադի մարզի զորքերի ԱԴԾ վարչությունում, որը ԱԴԾ Հեռավոր Արևելքի ռազմական շրջանի մաս է կազմում: Նրան հաճախ են տեսնում Գյումրու ռուսական ռազմաբազայում, որտեղ նա հանդիպում է իր գործակալների հետ:
Հետախուզական ծառայություններում The Insider-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «չեկիստ-օսոբիստը» (խմբ.՝ ռազմական հակահետախուզության աշխատակից) մի խմբի անդամ է, որը գաղտնի գործողություն է իրականացրել Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի դեմ։
2023 թվականին Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման և դրա ղեկավարի պաշտոնում ոչ թե հետախուզության կարիերային սպայի, այլ հանրապետության օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին նշանակելու մասին:
«Քրիստինային հրավիրել էին Մոսկվա՝ Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայում կարճատև պրակտիկա անցնելու, զրուցելու համար: Բայց նա գնացել էր ԱՄՆ ԿՀՎ՝ որոշակի պատկերացում կազմելու, իսկ հետո ամերիկացիները օգնել էին նրան ստեղծել անհրաժեշտ կառույցը Երևանում։ Իհարկե, ռուսները խորացել էին նրա անձնական կյանքի մեջ, բայց օպերատիվ առումով որևէ նշանակալի տեղեկատվություն չէին ստացել», – խմբագրական խորհրդին ասել է հետախուզական ծառայություններից մի աղբյուր։
Մինչդեռ, Գրիգորյանի ղեկավարությամբ հետախուզական ծառայությունը սկսել է ակտիվորեն աշխատել, և այս տարվա մարտին նա հայտարարել է, որ ընտրությունների նախաշեմին հետախուզական ծառայությունները ճնշում են գործադրում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների վրա։ Իհարկե, սա հիմնականում վերաբերում էր Ռուսաստանին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն հայ։
Կցորդ Ալեքսանդր Գլադիշչուկը, հավանաբար, նվերներ կբերի բնակիչ Միշլյավկինին: Մինչև Երևանը նա ծառայել է Պաշտպանության նախարարության 946-րդ գլխավոր աշխարհագրական տեղեկատվական կենտրոնում՝ Նոգինսկում, Մոսկվայի մոտ: Այս գաղտնի ստորաբաժանման խնդիրն է «մատուցել մասնագիտացված աշխարհագրական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տարբեր տեսակի բարձր ճշգրտության զենքերում և համակարգերում օգտագործելու համար»:
Գլադիշչուկը նախկինում ուղարկվել էր Բելգիա, որտեղ նա կազմել էր մանրամասն քարտեզներ, որոնք ցույց էին տալիս ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտները և տնտեսապես կարևոր ձեռնարկությունները: 2020 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, նա տեղափոխվել էր Երևան: Ըստ երևույթին, նա արդեն նշել է Հայաստանի համար կարևորագույն կարևոր օբյեկտները գործառնական քարտեզների վրա:
Շարունակելի..
Առաջին լրատվական ալիք
Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։
Կողմերը քննարկել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։