
ՀՀ, ք․ Երևան Մաշտոց 4, բն 41
“HRAPARAK DAILY”
Limited Liability Company (LLC)
apt. 41, 4 Mesrop Mashtots Ave 0010 Yerevan, Armenia
Director: Armine
Ohanyan

ՀՀ, ք․ Երևան Մաշտոց 4, բն 41
“HRAPARAK DAILY”
Limited Liability Company (LLC)
apt. 41, 4 Mesrop Mashtots Ave 0010 Yerevan, Armenia
Director: Armine
Ohanyan

PR-ի առողջապահություն
Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, ըստ ամենայնի, չափազանց ծանր էր տարել Գագիկ Ծառուկյանի կողմից առողջապահության ոլորտի վերաբերյալ հնչեցված քննադատությունը։ Սակայն այստեղ առանցքայինը նախարարի արձագանքը չէ (մանավանդ որ դա, անշուշտ, Փաշինյանի հերթական SMS-ի հետևանք էր), այլ այն իրողությունը, որ հասարակությունը վաղուց արդեն սեփական մաշկի վրա զգում է առողջապահական համակարգի խայտառակ վիճակը։
📌 Այս ամենի ֆոնին այսօր հանրությանը ցնցեց Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը, որտեղ մարդու մահվան մասին օգտագործվել էր անմարդկային ձևակերպում՝ «ինքնավնասման ավարտուն գործողություն»։
📌 Սա պարզապես անհաջող ձևակերպում չէ։ Սա պետական համակարգի մտածողության և արժեհամակարգի արտացոլումն է։
Մարդ է մահացել։ Ընտանիք է կործանվել։ Ծանր ողբերգություն է տեղի ունեցել։ Բայց պետական կառույցի պաշտոնական լեզվում այդ ամենը վերածվել է սառը, մեխանիկական և գրեթե անզգայուն ձևակերպման։ Սա արդեն բարոյական և արժեքային խոր ճգնաժամի մասին է խոսում։ Առողջապահությունը նախ և առաջ մարդն է՝ իր ցավով, վախով, արժանապատվությամբ և կյանքի իրավունքի համար պայքարով։
Սակայն ձեր համար, սա ընդամենը ինքնագովազդով զբաղվելն է, ոչ թե իրական խնդիրների լուծումը, քննադատությունը լսելու և խնդիրները լուծելու փոխարեն՝ նեղանալն ու հերթական տեղեկատվական աղմուկով հանրության ուշադրությունը շեղելն է։

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ «Էշտորիլի» հետ Պորտուգալիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում տարած հաղթանակից հետո (հանդիպումն ավարտվել է 3:1հօգուտ «Բենֆիկայի) հայտարարել է, որ դեռ վերջնական որշում չի կայացրել իր տղափոխության հարցում։ «Կգնամ, թե՝ կմնամ։ Չգիտեմ։ Ես առաջարկ ունեմ «Բենֆիկայից»՝ պայմանագիրս երկարաձգելու եւ դրա համար շատ շնորհակալ եմ ակումբին»,- ասել է Մոուրինյոն։
Ներկայումս բանակցություններն ընթանում են «Ռեալի» եւ Մոուրինյոյի գործայալ Ժորժե Մենդեշի միջեւ, սակայն դեռեւս ոչինչ ստորագրված չէ։ Մասնագետը հավելել է, որ դեռ ոչինչ որոշված չէ եւ կա 99 տոկոսանոց հավանականություն, որ մնալու է «Բենֆիկայում»։
Ներկայումս «Բենֆիկան» 80 միավորով պորտուգալական ազգային առաջնությունում գրավում է երրորդ տեղը։
Մոուրինյոյի գլխավորությամբ՝ թիմն անցկացրել է 23 հաղթական եւ 11 ոչ ոք հանդիպում, չի ունեցել ոչ մի պարտություն։

«Ամոթ ա, հերթ կանգնեք». Փաշինյանը մուննաթ եկավ քաղաքացիների վրա
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում շնորհավորել է իսրայելցի երգիչ Նոամ Բետանին Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթում զբաղեցրած երկրորդ տեղի կապակցությամբ և քննադատել Իսպանիային ու մյուս եվրոպական երկրներին, որոնք դեմ են եղել այս միջոցառմանը Իսրայելի մասնակցությանը։
Եբրայերեն և իսպաներեն գրված հրապարակման մեջ Կացը շնորհավորանքներ է հղել իսրայելական բանակի «պաշտպանական գերատեսչության և զինվորների անունից»՝ Բետանի երկրորդ տեղը անվանելով հաջող պատասխան այն բանին, ինչ նա անվանել է «սադրանքի և զրպարտության արշավ, որը գլխավորում են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և նրա միջազգային դաշնակիցները»։
Իսպանիան, որը մտնում է «Եվրատեսիլի» ֆինանսական հովանավորների «Մեծ հնգյակի» մեջ, միացել էր հեռարձակման բոյկոտին Իռլանդիայի, Նիդեռլանդների, Սլովենիայի և Իսլանդիայի հետ միասին։
Նրանց ազգային հանրային հեռարձակող ընկերությունները հրաժարվել էին հեռարձակել շոուն կամ ուղարկել մասնակիցների՝ առարկելով Եվրոպական հեռարձակողների միության որոշման դեմ, որով Իսրայելին թույլատրվել էր մասնակցել մրցույթին Գազայում նրա ցեղասպանական պատերազմից հետո։
Չնայած բոյկոտին և կիսաեզրափակիչ ու եզրափակիչ ելույթների ուղիղ եթերների ընթացքում հանդիսատեսի բողոքի ցույցերին՝ Բետանի Michelle երգը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Բուլղարիայից հաղթած երգին։
Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, ենթադրվում է հիվանդության 336 դեպք։
Կոնգոյի արևելքում Էբոլա տենդի բռնկման մասին հայտնել է Աֆրիկայի առաջատար առողջապահական գործակալությունը։
Այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։
Ասիայից Մերձավոր Արևելքի երկրներ կոնտեյներային փոխադրումների արժեքը կտրուկ աճել է և հասել ռեկորդային մակարդակների՝ Հորմուզի նեղուցի շրջանում իրավիճակի սրման և գլոբալ լոգիստիկ երթուղիների վերաբաշխման ֆոնին, գրում է Financial Times-ը։
Ոլորտի վերլուծաբանների գնահատմամբ՝ Շանհայ — Պարսից ծոց — Կարմիր ծով երթուղով ստանդարտ 20-ֆուտանոց կոնտեյների առաքման արժեքը գերազանցել է 4 000 դոլարը՝ թարմացնելով 2021 թվականի համավարակային ճգնաժամի ընթացքում գրանցված առավելագույնը։
Սակագների աճը վերջին տարիների ամենակտրուկներից մեկն է դարձել. նույնիսկ ռազմական լարվածության սրումից առաջ այս ուղղությամբ փոխադրման արժեքը 1 000 դոլարից ցածր էր, սակայն այնուհետև աճել է ավելի քան չորս անգամ։
Համաշխարհային ֆրախտային դրույքաչափերին հետևող վերլուծական ընկերությունները նշում են, որ ներկայիս մակարդակն արդեն գերազանցում է մատակարարման շղթաներում համավարակային խափանումների և նավահանգստային ենթակառուցվածքի գերբեռնվածության հետ կապված նախորդ գագաթնակետերը։
Աճի հիմնական գործոններ են համարվում վառելիքի թանկացումը, երթուղիների վերակառուցումը և հասանելի տրանսպորտային հզորությունների պակասը։ Նավագնացային ընկերություններն ու լոգիստիկ օպերատորները նշում են, որ հոսքերի մի մասը ստիպված վերաուղղվել է այլընտրանքային լոգիստիկ միջանցքներով, այդ թվում՝ ցամաքային փոխադրումներով Մերձավոր Արևելքի երկրների տարածքով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծել տարածաշրջանի ենթակառուցվածքի վրա։
Աշխարհի խոշորագույն կոնտեյներային փոխադրողները հաստատում են, որ համակարգում հզորությունների պակաս է առաջացել։ Նրանց գնահատմամբ՝ բեռների մի մասը վերաբաշխվում է ցամաքային երթուղիներով, որոնք անցնում են այնպիսի երկրներով, ինչպիսիք են Իրաքը, Թուրքիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Սակայն ոլորտի փորձագետները շեշտում են, որ այս երթուղիների թողունակությունը զգալիորեն զիջում է ծովային լոգիստիկային, ինչը սահմանափակում է նավագնացային գծերին լիարժեք փոխարինելու հնարավորությունը։
Այս սահմանափակումների ֆոնին Պարսից ծոցի տարածաշրջանում նկատվում է առևտրային հոսքերի էական կրճատում, որը, շուկայի մասնակիցների գնահատմամբ, առանձին երթուղային հատվածներում կարող է հասնել 60–80%-ի։ Սա արտացոլում է ոչ միայն փոխադրումների արժեքի աճը, այլև ենթակառուցվածքի ֆիզիկական սահմանափակվածությունը, որը նախատեսված չէ բեռնահոսքերի կտրուկ վերաբաշխման համար։
Ոլորտի վերլուծաբանները ներկայիս իրավիճակը դիտարկում են որպես աշխարհաքաղաքական ռիսկի և գլոբալ լոգիստիկայի վրա կառուցվածքային ճնշման համադրություն։
ՌԴ Հանրային պալատի (ՀՊ) օրինագծերի և այլ նորմատիվ ակտերի հանրային փորձաքննության հանձնաժողովի անդամ Եվգենի Մաշարովը РИА Новости-ի հետ զրույցում առաջարկել է դիտարկել սոցիալական ցանցեր մուտքը միայն 14 տարեկանից թույլատրելու հնարավորությունը։
«Խելամիտ սահմանափակումներ, անշուշտ, անհրաժեշտ են։ Մի շարք արտասահմանյան երկրներում նման փորձն արդեն կիրառվում է, հասանելիության տարիքային շեմը միջինում տատանվում է մոտ 16 տարեկանի սահմանում։ Կարծում եմ, որ եթե սահմանվի հասանելիության շեմ, ապա խոսքը կարող է լինել 14 տարեկանից», – ասել է Մաշարովը։
Փորձագետը նշել է, որ սոցիալական ցանցերի հասանելիության համար տարիքային սահմանափակումների ներդրումը կարող է օգնել երեխաների նկատմամբ ինտերնետային խարդախության դեմ պայքարում, սակայն նման միջոցները պետք է հաշվի առնեն VPN ծառայությունների օգտագործման խնդիրը, որոնց միջոցով դեռահասներն արդեն հիմա շրջանցում են արգելափակումները՝ մեսենջերներից և առցանց խաղերից օգտվելու համար։
«Հիմա խարդախների ցանցն ընկնում են բոլոր տարիքի երեխաներն ու մեծահասակները։ 14 տարեկանից որոշակի սահմանափակումը միանշանակ կկտրի երեխաների հնարավոր շփումները խարդախների հետ, սակայն միևնույն ժամանակ լիարժեք երաշխիք չի տա, եթե դեռահասը օգտագործում է վերոնշյալ շրջանցման միջոցները՝ սոցիալական ցանցեր մուտք գործելու համար», – հավելել է ՌԴ ՀՊ անդամը։
Մաշարովը հիշեցրել է, որ ավելի վաղ РИА Новости-ի հետ զրույցում առաջարկել էր սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակել 16 տարեկանից։ Սակայն, փորձագետի խոսքով, հաշվի առնելով պետության կողմից արդեն ձեռնարկված միջոցները, որոնք թույլ են տվել արգելափակել երեխաների դեմ խարդախ հարձակումների տրաֆիկի մեծ տոկոսը, այդ տարիքը կարելի է փոխել և սահմանափակումներ սահմանել 14 տարեկանից։