Երևանի Քըրքորյան փողոցում բախվել են «Avatr»-ն ու «Infinity»-ն. վերջինիս անվահեծաններից մեկը կոտրվել է. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Սամվել Մ.-ի վարած «Avatr» մակնիշի և ,31-ամյա Էդգար Շ.-ի վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Infinity-իհետևի անվահեծաններից մեկը կոտրվել է։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության եղել են սթափ։

Խեղճության զգացումից ազատվել է պետք

Շենգավիթ վարչական շրջանում անցկացված նախընտրական քայլերթի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իրենց քաղաքական ուժի ծրագրերն ու նախատեսվող փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է տեսանելի և շոշափելի լինեն ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ Հայաստանի ամենահեռավոր համայնքների համար։

Ծառուկյանի խոսքով՝ հասարակությունը պետք է հաղթահարի հուսահատության և անզորության մթնոլորտը, վերագտնի սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը երկրի ապագայի հանդեպ։ Նա նշել է, որ Հայաստանը պետք է դառնա զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահով, գնահատված և վստահ կզգա վաղվա օրվա նկատմամբ։

«Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին»,- ասել է նա:

Մանկապարտեզներում այլևս դռնապաններ չեն լինի. սաների անվտանգությունը կապահովեն մանկավարժները

Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկրճատվի նաև դռնապանի հաստիքը: Խոսքը Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց որոշման մասին է, որով վերանայվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները:

Նշենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ ինքնուրույն շենք ու երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանված է դռնապանի 1 հաստիքային միավոր, ինչպես նաև 2000 մ²-ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 2000 մ² օգտագործվող տարածքի համար` ևս 0,5 միավոր: Սակայն կառավարությունում որոշել են, որ մեկ պահակը բավարար է մանկապարտեզի և մանկապարտեզներ հաճախող սաների շուրջօրյա անվտանգությունն ապահելու համար:

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կառավարությանը, որն էլ հարցումը վերահասցեագրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանվել դռնապանի հաստիքը և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմ է առաջարկվում երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու շուրջօրյա անվտանգության հարցը, եթե հաստիքացուցակով նախատեսվում է միայն մեկ պահակի հաստիք (հաշվի առնելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հանգստի և աշխատաժամանակի ռեժիմի պահանջները)։

Ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում ներառվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկում առկա պաշտոնները (բացառությամբ բուժքրոջ հաստիքից):

«Հիշյալ իրավական ակտի համաձայն՝ հաստատությունում եղած ժամանակ սաների կյանքի և առողջության պահպանման, անվտանգ և ակտիվ կենսագործունեության համար պատասխանատու են հաստատության մանկավարժական աշխատողները»,- ասված է նախարարության պատասխանում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ կառավարությունը որոշել է սեպտեմբերից կրճատել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների հաստիքները։ Խոսքը հատուկ մանկավարժների, լոգոպեդների, սոցիալական մանկավարժների և հոգեբանների մասին է։ Այս փոփոխությունը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել թե՛ մասնագիտական և թե՛ ծնողական համայնքում:

Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 15–20 տոկոսով, ինչը շատերը կապում են հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների հետ:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք մանկավարժները և ծնողները տեղյակ են, որ վարձատրության վերանայմանը զուգահեռ տեղի է ունեցել գործառույթների անհամաչափ ընդլայնում։ Արդյունքում՝ նեղ մասնագետների բացակայության պայմաններում (նախկին մինչև չորս հաստիքի փոխարեն նախատեսվել է մինչև մեկուկես հաստիք), մանկավարժը ստիպված է ոչ միայն ապահովել երեխաների կրթությունը, առողջ դաստիարակությունը, ապահովել ներառականությունը, այլև ստանձնել դռնապանի գործառույթը՝ ուղղակիորեն կրելով երեխաների անվտանգության և հնարավոր պատահարների ողջ իրավական պատասխանատվությունը:

 

20․000-ով պակասել է Սյունիքի բնակչությունը

20․000 հոգով կտրուկ նվազել է Սյունիքի բնակչությունը՝ 2022-ի 134 հազարից հասնելով 114-116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից՝ շուրջ 22 տոկոս։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից՝ 138, 137, 134, ապա կտրուկ՝ 114 հազար։ 1 տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը Ջերմուկի դեպքերն են և անվտագային խնդիրները․ սյունեցի պատգամավորն է բարձրաձայնում։

Փորձագետներն ասում են՝ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ մարզն աղքատության մակարդակով Հայաստանում զիջում է մյուսներին։ Աշխատատեղերի հիմնական քանակն այստեղ է՝ ավելի քան 4600։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակության մարզերից մեկին։ Այդ ռիսկերից մեկը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության հետևողական թիրախավորումն է, – ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, – իսկ դա արվում է այսպես կոչված բնապահպան գաստրալյուրների պարբերական ակտիվությամբ։

Այս ամենից զատ, Սյունիքում փակվում է ևս 50 դպրոց․ այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է՝ Կապան համայնքի ամենաշատ բնակչություն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում և Սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։

Այդուհանդերձ՝ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Դա ցույց է տալիս սահմանամերձ գյուղերի բնակչությունը․ Արծվանիկ, Դավիթ բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն։ Բնակչությունն այս գյուղերում 200-600 է։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև իրենց հող ու ջրի հետ կապվածությամբ, – Գրիգորյանն է փաստում, հավելելով՝ գյուղացիներին մարզում պահելու համար տնտեսական լավ պայմաններ պետք է ստեղծել։

Իսկ այդպիսի պայմաններ չկան, ավելին՝ Թրիփի հնարավոր գործարկումը, դպրոցների փակումը, պղնձամոլիբդենային գործարանի որոշ խնդիրներ նպաստում են, որ սյունեցիները լքեն մարզը։ ԶՊՄԿ-ն՝ երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում 3-րդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել՝ հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։

Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին ՏԿԵ նախարարությունից նախորդ տարվա Հանքարդյունաբերական ֆորումին խոստացան՝ 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։

Այսպիսով՝ Սյունիքի բնակչությունը, չնայած վերջին 2 տարիներին որոշակի աճման միտում ունի՝ 114 հազարից հասել է 116 հազարի, այդուհանդերձ՝ 2022-2023-ի կտրուկ, շուրջ 20․000-ով նվազումը, զրուցակիցներիս կարծիքով, դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։

 

Թրամփի Մոսկվա այցելելու վերաբերյալ Պուտինի հրավերը դեռ ուժի մեջ է. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա և այդ հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին մայիսի 13-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած», — ասել է նա լրագրողին։

Թրամփը մայիսի 12-ին չի բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան։ Սակայն ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ ինքն ու Պուտինը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի Դոնբասի հարցում։

Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր․ Shamshyan.com

Մայիսի 11-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր․ Shamshyan.com

Մայիսի 11-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` ապրիլի հաշվետվությունը

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` ապրիլի հաշվետվությունը