Բանավեճ՝ Էդմոն Մարուքյանի ու Սրբուհի Գալյանի միջև (տեսանյութ)

Բանավեճ՝ Էդմոն Մարուքյանի ու Սրբուհի Գալյանի միջև

«Իմ ու իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ և այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը այդ համակարգն է»,- ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով միջոցառման մասնակցելու նպատակով այցելել էր ԴԱՀԿ և շենքի դիմաց հանդիպել քարոզարշավ անցկացնող «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներին։ «Երեխայի իրավունքներից ո՞նց է խոսում նախարարը, երբ նոր է բացահայտվել երեխայի մանկապղծության դեպքը, որը կոծկվում էր։ Այդ մարդիկ պետք է գործից կայծակնային ազատված լինեին»,- հակադարձել է ԼՀԿ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվան պնդում է՝ ՀՀ-ին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ–ի կոնցեսիայի վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի հետ կապված բոլոր մտահոգիչ կետերը։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Այս թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ժամանակ։ Տրվել են պարզաբանումներ հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- արձանագրել է դիվանագետը։

Նրա խոսքով, Մոսկվայում «ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունում մտադիր չեն կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»։

Միաժամանակ ռուսական կողմը չի կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ այն ստեղծում է դրանք։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի վերականգնման և գործունեության պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների «վերագործարկմանը» Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 30 մլրդ ռուբլի։ Բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի։ Ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի թարմացմանը։ Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն մնում է հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։

Ռուսական կողմը մեծ ներուժ է տեսնում համատեղ փոխշահավետ աշխատանքի համար, որի գրավականներից մեկը հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է ռուսաստանցի մասնագետների կողմից։

Ըստ Կալուգինի գնահատատման, «Թրամփի ուղի» նախագծի հայտնվելուն նախորդել է երկամյա աշխատանք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Ավելին` 2023 թվականին կողմերը շատ մոտ էին այսպես կոչված «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է ոչ միայն ապահովեր տարանցումը Հայաստանի հարավով դեպի Նախիջևան, այլև, ըստ էության, կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղիները․ «Սա հենց այն է, ինչին այժմ մեծ դժվարությամբ փորձում է հասնել Հայաստանը՝ հենվելով «Թրամփի ուղու» վրա։ Բայց խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ինքնաբերաբար չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք միացում։ Մեր մեղքը չէ, որ Երևանը 2023 թվականին գիտակցաբար սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»։

Հիշեցնենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն պայմանագրի հարցն առաջինն առաջ քաշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկեց ՌԴ-ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով կոնցեսիան որևէ բարեկամ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հնարավորության մասին։ Արդեն մարտի 26-ին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դեմ չէ երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում։ Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ բանակցություններ չի վարում։

ՌԴ դեսպանատունն անհեթեթ է անվանել Մեծ Բրիտանիայի այն հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն միջամտում է ՀՀ ընտրություններին

Հայաստանի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Բրիտանական կառավարության հայտարարությունները անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն է՛լ ավելի անհեթեթ են դառնում Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող»»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Օրինակ՝ 15 թուրք գա, ի՞նչ ենք անելու, ո՞րն է մեր երաշխիքը․ խաղաղություն կստորագրենք, բայց երաշխիքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրինակ՝ 15 թուրք գա, ի՞նչ ենք անելու, ո՞րն է մեր երաշխիքը․ խաղաղություն կստորագրենք, բայց երաշխիքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը նկատվել է իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին

Հայաստանի ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանին նկատել են երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելիս։

Նշենք, որ մայիսի 12-ին կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Քարոզարշավը ղեկավարում է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ղեկավարում է ներկայումս երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ

Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ

«Դրա նման անթասիբ, ուրացող ղեկավար չեմ տեսել». քաղաքացի (տեսանյութ)

«Դրա նման անթասիբ, ուրացող ղեկավար չեմ տեսել». քաղաքացի

«Յոթանասունն անց կին եմ, բայց այդպիսի ղեկավար չեմ տեսել: Անթասիբ է, ուրացող, թուրքամետ»,- խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասել է թոշակառու կինը:

ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal

ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի ընթացքում իրանական կողմի հասցրած ավիահարվածներից ամենաշատը տուժել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Սակայն այժմ հենց ԱՄԷ-ն է սկսել ռմբակոծել Իրանը։ Հակամարտությանը նրանց մասնակցության մասին The Wall Street Journal-ին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի անձինք։ ԱՄԷ-ն ունի ժամանակակից զինված ուժեր՝ հագեցած հետախուզական համակարգերով և արևմտյան արտադրության կործանիչներով (ներառյալ ֆրանսիական Mirage և ամերիկյան F-16 ինքնաթիռները)։ Այժմ երկիրը պատրաստ է օգտագործել դրանք սեփական տնտեսական շահերը պաշտպանելու և Մերձավոր Արևելքում իր աճող ազդեցությունն ամրապնդելու համար։

Իսրայելական և ամերիկյան ուժերի կողմից Իրանի ՀՕՊ համակարգերի ոչնչացումը զգալիորեն նվազեցրել է Էմիրությունների ռազմաօդային ուժերի համար առկա ռիսկերը։ Պաշտոնապես չհաստատված հարձակումների թվում է եղել ապրիլի 8-ին Պարսից ծոցում գտնվող իրանական Լավան կղզու նավթավերամշակման գործարանին հասցված հարվածը։ Այս մասին հայտնել են WSJ-ի աղբյուրները։ Այդ հարվածը խոշոր հրդեհ է առաջացրել և առնվազն մի քանի ամսով շարքից հանել արտադրական հզորությունների զգալի մասը։

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ հրապարակայնորեն ողջունել է Էմիրությունների հասցրած հարվածները և հավանություն տվել Պարսից ծոցի այլ երկրների նմանատիպ գործողություններին։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել գործողությունները, սակայն հղում է արել նախկին հայտարարություններին, որոնցում նշվում էր թշնամական գործողություններին արձագանքելու վերաբերյալ երկրի իրավունքի մասին։

Ընթացիկ հակամարտության ժամանակ ԱՄԷ-ն դարձել է Իրանի հարձակումների գլխավոր թիրախը։ Իրանը դեպի Էմիրություններ է արձակել ավելի քան 2800 հրթիռ և անօդաչու թռչող սարք՝ ավելին, քան որևէ այլ երկրի, այդ թվում՝ Իսրայելի ուղղությամբ։

Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան և ԱՄԷ-ի տնտեսական ու քաղաքական ազդեցության աճի մասին գրքի հեղինակ Դինա Էսֆանդիարին Իրանի դեմ պատերազմի մեջ արաբական երկրի ներգրավումը համարում է կարևոր իրադարձություն։ «Այժմ Թեհրանն է՛լ ավելի մեծ ջանքերով կփորձի սեպ խրել ԱՄԷ-ի և Պարսից ծոցի այն արաբական երկրների միջև, որոնք փորձում են միջնորդի դեր ստանձնել հակամարտության կարգավորման հարցում»,- հավելել է նա։

Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է «Ազատություն» նախագծի գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու ջանքերին էր ուղղված։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ Թրամփն իր որոշումը բացատրել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավի ընթացքում «հսկայական ռազմական հաջողություններով», ինչպես նաև Թեհրանի հետ «լիարժեք և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացով»։

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը մնում է ամբողջ ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել»,- գրել է Թրամփը։

Մայիսի 4-ին Սպիտակ տունը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակումից հետո Պարսից ծոցում մնացած առևտրային նավերն ազատելու գործողության մասին՝ նշելով, որ շատ երկրներ, որոնցից գրեթե ոչ մեկը ներգրավված չէ հակամարտության մեջ, դիմել են Միացյալ Նահանգներին նման խնդրանքներով:

Թրամփը պնդել էր, որ գործողությունը զուտ մարդասիրական բնույթի է  և նպատակ ունի օգնել այն նավերի անձնակազմերին, որոնց մոտ սննդի և այլ պաշարների պակաս է զգացվում: Կենտրոնական հրամանատարության գլխավոր ծովակալ Բրեդ Քուփերը պարզաբանել էր, որ նեղուցի ծովային շրջափակումը կշարունակվի:

Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր, թե Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե խոչընդոտի Հորմուզի նեղուցով առևտրային նավերին ուղեկցող ամերիկյան նավերի աշխատանքը։

Ըստ Axios-ի՝ Իրանը զգուշացվել է գործողության մասին։ Թրամփը սպառնացել է հակահարված տալ, եթե միջամտություն լինի։ Նախազգուշացմանը հակառակ՝ իրանցիները մի շարք հարձակումներ են իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի, առևտրային նավերի և ԱՄԷ-ի վրա։ Axios-ը նաև հայտնել է, որ Թրամփը հոգնել է Իրանի հետ փակուղուց և ցանկանում է համաձայնագիր կնքել։



«Հանրությանը փորձ է արվելու համոզել, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն՝ Հայաստանից»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Հանրությանը փորձ է արվելու համոզել, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն՝ Հայաստանից»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։
     Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է։
     Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։
     Այսինքն, քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը, այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։
     Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։
     Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։
     Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։
     Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։
     Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։
     Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։
     Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։
     Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։
     P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո»: