«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան

«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա չիմացա՞ք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պարզել է, որ իբր «հայամետ շրջանակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը՝ ապատեղեկատվության միջոցով»։ Նախ չհասկացա, թե ինչու են «փխրուն» համարում այս ամենը, բայց, ինչևէ․․․
     Կարճ ու բառացի մեջբերում անեմ այսօր արված հրապարակումից․ «Վերջին օրերին Ադրբեջանին և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության օրակարգին ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում։ Հայկական լոբբիստական կազմակերպություններն այս անգամ զրպարտչական արշավ են իրականացրել Ադրբեջանի դեմ՝ ընտրելով այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ հորինված «հայոց ցեղասպանության», «հայ ռազմագերիների» և Խանքենդի [Ստեփանակերտ] քաղաքում գտնվող օբյեկտների շուրջ․․․»։
     Այսինքն՝ ըստ «խաղաղության աղավնիների» տրամաբանության, եթե խոսվում է մեր գերիների ազատ արձակման կարևորության, եկեղեցիներ չքանդելու և մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ գրառումներ են արվում, դրանից ենթադրյալ «խաղաղությունը» լրջորեն տուժում է, բայց այ, որ մեր հայրենակիցներին պատանդ են պահում շինծու մեղադրանքներով, որ մեզ էթնիկ զտման ենթարկելուց հրճվում են, որ մեր եկեղեցիները քանդում են, որ 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունից ուրախանում են, որ մեր երկրի դեմ ամենօրյա ռեժիմով զավթողական ծրագրեր են մշակում, դրանից «խաղաղությունը» փթթում է և բարգավաճում։
     Ինչ ասեմ՝ չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ»:

«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան

«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից.
     1. Իշխող ուժը ստացավ ընտրական քվեներ, իսկ ընդդիմությունը կորցրեց ընտրական քվեներ,
     2. Հայաստանը որպես պետություն ստացավ Ալիևի լուտանքը հայերի մասին և ԵՄ մերկապարանոց բազմաթիվ հայտարարություններ՝ նույն տեքստերը որոնք ասվում էին Վրաստանին 18 տարի շարունակ, այսօր ասվում էին Հայաստանին՝ թե բա մոտենում եք ԵՄ-ին՝ Վրաստանն այդպես էլ տեղ չհասավ։
     Այսինքն՝ մենք քաղաքական առումով որևէ էական նոր բան չստացանք այս գագաթնաժողովից՝ մեծ հաշվով ոչ էլ կորցրինք։
     Հգ.Ամեն դեպքում Կազմակերպչական առումով պատշաճ կազմակերպված գագաթնաժողով էր»:

Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ

Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ

Անտարկտիդայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էրեբուսը, գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն իր աշխուժության, այլև բացառիկ երևույթի շնորհիվ. այն ամեն օր երկինք է արտանետում թանկարժեք ոսկե փոշի։ Մոտ 3794 մետր բարձրություն ունեցող այս հրաբուխը, որն իր անունն ստացել է հունական դիցաբանության խավարի աստծո պատվին, համարվում է երկրագնդի ամենահարավային գործող հրաբուխը։ Դեռևս 1841 թվականին հետազոտող Ջեյմս Կլարկ Ռոսի կողմից հայտնաբերված այս լեռան խառնարանում առկա է մշտական լավային լիճ, որը վառ կարմիր գույնը պահպանում է նույնիսկ ամենախիստ ձմեռների ընթացքում, ինչը հազվագյուտ երևույթ է ամբողջ աշխարհում։
     Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրաբխի արտանետած գազային քուլաները պարունակում են մոտ 20 միկրոմետր չափի ոսկու մանրագույն բյուրեղներ։ Ըստ հաշվարկների՝ Էրեբուսն ամեն օր մթնոլորտ է նետում մոտ 80 գրամ ոսկի, ինչը համարժեք է շուրջ 6000 դոլարի։ Այս մանրագույն մասնիկները քամու միջոցով կարող են տարածվել հրաբխից մինչև 1000 կիլոմետր հեռավորության վրա և հայտնաբերվել են Անտարկտիդայի օդային ավազանի տարբեր հատվածներում։ Բացի թանկարժեք մետաղից, հրաբուխը ժամանակ առ ժամանակ արտանետում է նաև մասնակի հալված ապարներ, որոնք հայտնի են` որպես «հրաբխային ռումբեր»։
     Չնայած իր բարձր ջերմաստիճանին, հրաբխի շրջակայքում գոյություն ունեն յուրօրինակ սառցե քարանձավներ, որոնք ձևավորվել են դեպի դուրս մղվող տաք գազերի ազդեցությամբ։ Այս քարանձավները ստեղծում են ծայրահեղ պայմաններ, որտեղ գիտնականները հայտնաբերել են սննդարար նյութերով աղքատ միջավայրում զարգացող սնկերի 61 տեսակ։

Էրեբուս հրաբուխն իրենից ներկայացնում է հսկայական գիտական արժեք, սակայն դրա անմիջական հետազոտությունը մնում է բարդ խնդիր՝ բնակլիմայական խիստ պայմանների պատճառով։ Հետազոտությունների մեծ մասն իրականացվում է հեռավորությունից՝ մասնագիտացված գիտական խմբերի կողմից, որոնք փորձում են բացահայտել սառույցի և կրակի այս արտասովոր համադրության բոլոր գաղտնիքները։

Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
     «Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում:
     Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը աշխարհի առաջնության փոխչեմպիոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառո…

Պատմական ռեկորդի շեմին. Բարսելոնան կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում

Կատալոնական «Բարսելոնան» գործնականում արդեն ապահովել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և մեծ հնարավորություն ունի այն պաշտոնապես ձևակերպելու հենց հաջորդ տուրում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք տնային խաղում:

Սակայն կատալոնացիներն ունեն նաև հզոր հավելյալ մոտիվացիա. ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռևս ոչ մի միավոր չի կորցրել սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Ոչ մի ոչ-ոքի, ոչ մի պարտություն՝ բացառապես հաղթանակներ հարազատ մարզադաշտում:

Այսպիսով, «Բարսելոնան» կարող է դառնալ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որն առաջնության բոլոր տնային հանդիպումներն ավարտել է առանց որևէ միավորի կորստի:

Այս յուրահատուկ ու պատմական ռեկորդը սահմանելու համար կատալոնական գրանդին մնում է պարտության մատնել անհաջող մրցաշրջանից հյուծված Մադրիդի «Ռեալին» և տևական հիասթափությունների ծանրության տակ ճնշված «Սևիլիային»:

Armsport