Ռուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. Պեսկով

Ռուսաստանի համար նախըտրելի է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել խաղաղության համաձայնագրի միջոցով։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մեզ համար նախընտրելի է մեր նպատակներին հասնել գործարքի միջոցով, խաղաղության համաձայնագրի միջոցով: Բայց եթե Կիևի ռեժիմը հակված չէ դրան, ապա մենք նրան կստիպենք՝ հատուկ ռազմական գործողության անցկացման և ավարտի միջոցով»,- ասել է Պեսկովը:

«Արցախում քանդում են մեր եկեղեցիները, բայց դրա դեմ չես խոսում»․ Ոսկան Սարգսյան

«Արցախում քանդում են մեր եկեղեցիները, բայց դրա դեմ չես խոսում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկին իշխանությանը խոնարհված, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ծառայող Պետրոս Ղազարյանը իր նախարարուհի կնոջ հետ մեկ տարում 66 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեից։ Պետրոս Ղազարյանը բազում տարիներ լրագրող է աշխատում, սակայն «օծվեց» բառի ուղղագրությունը չգիտի, գրել է՝ «օծվեծ»։ Պետրոս Ղազարյան, 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը, Բերքաբերի մոտ և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին և Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցիները դրա հետևանքով հայտնվեցին նորահայտ սահմանի եզրին, Արցախում քանդում են մեր եկեղեցիները, բայց դրա դեմ չես խոսում, չես գրում, գրում ես Հայ առաքելական եկեղեցու բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ»։

Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը. Արմինե Օհանյան


Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը. Արմինե Օհանյան

Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ


Մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շ…

Սամվել Կարապետյանի ազատ տեղաշարժը սահմանափակելով նպատակ ունեն խոչընդոտել նրա շփումն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հետ. Մելոյան

Սամվել Կարապետյանի ազատ տեղաշարժը սահմանափակելով նպատակ ունեն խոչընդոտել նրա շփումն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հետ. Մելոյան | Armat Media

«Իմ ՔՊ-ական ախպե՛ր, անմխիթար ճամփեքի հարցն ինձ խի՞ ես տալիս»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Իմ ՔՊ-ական ախպե՛ր, անմխիթար ճամփեքի հարցն ինձ խի՞ ես տալիս»․ Գագիկ Ծառուկյան

Շիրակի մարզի համայնքներից մեկում բնակիչը հարց բարձրացրեց գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհների մասին, ապա շարունակեց․ «Անում են, էնպես չի, որ ՔՊ-ն չի անում»։ «Իմ ՔՊ-ական ախպեր, քո ցավը տանեմ, ճամփեքի մասին ինձ խի՞ ես հարցնում»,- արձագանքեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Մարկո Ռուբիոն կայցելի Վատիկան և Հռոմ․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Հռոմ և Վատիկան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իտալիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

AFP-ի աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Իտալական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանդիպում տեղի կունենա նաև Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:

Չի նշվում, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն առանձնազրույց կունենա Հռոմի պապի հետ։