Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր.  Ermeni Haber

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։  Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը. գրում է Ermeni Haber-ը։

«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»,-նշված է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների միությունը նաև նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված՝ զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։

Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործներ՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաները «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:

Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ իրենք  եղել են առաջին կազմակերպությունը՝ Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործել են «Ցեղասպանություն» եզրույթը և սկսել՝ ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։

Գերմանիան հերքել է ՆԱՏՕ-ին Իսպանիայի անդամակցության կասեցումը Պենտագոնի նամակից հետո

Գերմանիան հերքել է ՆԱՏՕ-ին Իսպանիայի անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը Պենտագոնի նամակի մասին հաղորդագրությունից հետո…

«Ինձ համար դա նորություն չէր»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

«Ինձ համար դա նորություն չէր»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Մարսելում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է տարածվել Ֆրանսիայի կառավարության X-ի միկրոբլոգում։ Արարողության ընթացքում Ֆրանսիայի վարչապետը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մասին, որոնք իրենց ապաստանն ու հայրենիքն են գտել Ֆրանսիայում՝ մասնավորապես Մարսելում և ֆրանսիական այլ քաղաքներում՝ կարողանալով պահպանել սեփական մշակույթը, լեզուն և ավանդույթները։ Նա նաև հիշեցրել է 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի գործիչների՝ քաղաքական հասարակական գործիչ Ժան Ժորեսի, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի, գրող, ակադեմիկոս Անատոլ Ֆրանսի, ինչպես նաև այլ գործիչների հայտարարությունները հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ղեկավարության իրագործած ոճրագործության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը կրկին Ցեղասպանության թանգարան չի մտել


Այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մինչև ժամը 20։00 բայց է լինելու։ «Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը հ…

Իրանում Չինաստանի դեսպանությունը նորից իր քաղաքացիներին կոչ է արել արագ հեռանալ երկրից

Թեհրանում Չինաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել Չինաստանի քաղաքացիներին որքան հնարավոր է արագ հեռանալ Իրանից…

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով

Նախարարությունը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները և Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն են…