Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

։ 

– Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։

Դատարանը բռնագրավել է Բուրչուլաձեի հողատարածքն ու տունը Իսպանիայում, ինչպես նաև Վրաստանի Ծկնեթի քաղաքում գտնվող տունը։ Գործին մասնակցում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան և նախկին պաշտպանության նախարար Վասիլ Մխեիձեի աներորդին։ Նրանք դատապարտվել են ութ տարվա ազատազրկման։

Մեկ այլ մեղադրյալ՝ Պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ստացել է չորս տարվա պայմանական ազատազրկում, 10,000 լարի (3,700 դոլար) տուգանք և մեկ տարվա արգելք նախարարությունում պաշտոն զբաղեցնելու համար։

Դատախազությունը պնդում է, որ 2023 թվականին Ջուանշեր Բուրչուլաձեն ՄՌՏ սկաներ է գնել չափազանցված գնով՝ 1,5 միլիոն դոլարով։ Այս գումարից նա յուրացրել է 496,000 դոլար և բաժանել այն իր հանցակիցների միջև, ըստ քննիչների։ 2025 թվականի հունվարին նախկին նախարարի ընտանիքը Իսպանիայում գնել է 465,300 դոլար արժողությամբ առանձնատուն։ Դատախազությունը կարծում է, որ Ջուանշեր Բուրչուլաձեն փորձում էր լվանալ իր անօրինական եկամուտը։

Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նա 2021-ից 2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում


Սպորտ


Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է նախ 125 կգ, ապա 133 կգ և 136 կգ կշռող ծանրաձողերը: Այս արդյունքով Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել և սահմանել է ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Պոկում վարժությունում, սակայն, հայ մարզուհին հաջող մոտեցում չի ունեցել և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում:

 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 96 ու 100 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 120 կգ կշռող ծանրաձողը:Երկամարտի 220 կգ արդյունքով նա 17-րդն էր:

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 88 կգ քաշային կարգում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը: Նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` երկամարտի 355 կգ արդյունքով։ Հայ ծանրորդը պոկումում գրանցել է 160 կգ արդյունք և 8-րդն էր։ Հրում վարժությունում Հարությունյանը 195 կգ արդյունքով 7-րդն էր։




Պիոտրովսկի, Ավետիսյան, Տիմատի. ովքեր են հայտնվել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթում

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի հետ կապված ձեռնարկություններ և բիզնեսներ…

Իրանի խորհրդարանի խոսնակը լքել է բանակցային թիմը․ իսրայելական ԶԼՄ-ներ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատասխանատուի պաշտոնից․ գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական 12-րդ ալիքի հրապարակած տվյալներին։

Տեղեկության համաձայն՝ Ղալիբաֆը հրաժարվել է պաշտոնից՝ իր քայլը հիմնավորելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների «մեծացող միջամտությամբ»։

Վեճը, ըստ հեռուստաալիքի աղբյուրների, գագաթնակետին է հասել Հորմուզի նեղուցում լարվածությունը մեղմելու Քաթարի առաջարկի պատճառով, որը թույլ կտար իրանական 20 նավի անցնել ջրային ճանապարհով՝ Արաբական ծոցի նավահանգիստներից եկող 20 նավի դիմաց նույնը անելու փոխարեն։

Առաջարկն, ի վերջո, մերժել են իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ջահերով երթը մեր ժողովրդի պատասխանն է մեզ պարտադրվող ուրացմանը, նահանջին ու լռությանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջահերով երթը մեր ժողովրդի պատասխանն է մեզ պարտադրվող ուրացմանը, նահանջին ու լռությանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի թագավորի այցը, անկասկած, կարող է օգնել հարաբերությունների կարգավորմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ իր հարաբերությունների մասին…