
«Խորոված-փարթի» եք որոշել կազմակերպել քաղաքացու օրը, դեռ հեղափոխական Փաշինյա՞նն եք
«Տվել են փոքր դահլիճ ու վախենում են գալ ներկայանալ». Անհետ կորածների հարազատներն ԱԺ–ի դիմաց են
Ինչ հարցեր են քննարկվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ

Ապրիլի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը, որին աշխարհի 100 երկրից, 66 միջազգային կառույցից 6 հազար 400 մասնակից…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա․ Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգ…
Փաշինյանը չի կարծում, որ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդարձնեն
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի մասին օրենսդրական նախաձեռնությունը և միաժամանակ կարևորելով ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալը:
«6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղավիացիայի միջազգային կազմակեպության ստանդարտին: Այդ փաստաթղթերը թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ ՀՀ-ում և խրախուսել ծառայություններից օգտվելը հենց թվային հարթակների միջոցով:
«Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»,-ասաց նա:
Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը կդառնան կենսաչափական: Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց տվյալներ հավաքելու այդպիսի ֆիզիկական հնարավորություն, ըստ նախարարի, չկա:
Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն:
«Մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»,- ասաց նա:
Այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով:
«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան
«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան
Իշխող ուժի հետ անգամ մատաղ ուտելու չենք գնա. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

