«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին: Գործող հոգևորականների հետ տևական ժամանակ տարված «աշխատանքը», այդ թվում՝ բարձր աշխատավարձի գայթակղությամբ, արդյունք չտվեց, ինչը պետք է հասկանալի լիներ ի սկզբանե:
     Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն:
     Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը:
     Այսպիսով, Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից…»։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «լավագույն ընկերներ» են․ Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մտերմացրել է ԱՄՆ նախագահը։

«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։

Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում (2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունները) ։ Նրանք 37 տարի կռվում էին և հիմա լավագույն ընկերներ են:

Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիտկոֆը Մայամիի համալսարանում կայացած համաժողովում։

Հրադադար չեմ ուզում, պետք է ռմբակոծենք․ Թրամփը մտափոխվե՞ց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը և չի բացառում նոր հարվածների հնարավորությունը։ «Ես չեմ ցանկանում երկար…

Իրանը հերքել է ութ կանանց մահապատժի ենթարկելու ծրագրերի մասին Թրամփի հայտարարությունը

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում դիմել էր իրանցի առաջնորդներին՝ խնդրելով «ազատ արձակել ութ կանանց»…

«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ազգին ինչ կարգի միամիտի տեղ պետք է դնես, ինչ կարգի չհարգես, որ թոշակի բարձրացումը հիշես ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ։ Անգամ վերջին տարին չէ այլ վերջին ամիսը ։ Ոչ թե համակարգային փոփոխություն՝ այլ հենց ընտրությունից առաջ «նետված» թվեր։ Սա անկեղծորեն վիրավորանք է ազգի հանդեպ , սա ազգին մի քանի կոպեկի մեռածի տեղ դնել է։ Իրենց պարգևատրում են 10 միլիոն դրամ, իսկ ժողովրդին ընտրություններից առաջ կոպիտ ասած թուլափայ են գցում, թե բա մեզ կընտրեք։
     8 տարի նույն ցածր թոշակները, նույն սոցիալական խնդիրները, իսկ վերջում՝ արագ-արագ «լավացում», որ մարդկանց աչքին թոզ փչեն։ Սա արդեն հոգատարություն չէ, սա պարզ հաշվարկ է՝ մարդկանց վրա ազդելու ամենապրիմիտիվ ձևով։
     Բայց քաղաքացին խաղալիք չէ, որ իրեն ամեն անգամ նույն ձևով խաբեն։ Մարդը պետք է գնահատի ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը։
     Իշխանությունը, որը վստահ է իր արած աշխատանքի վրա, նման էժան հնարքների չի դիմում։ Իսկ երբ դիմում է՝ դա արդեն ինքնին շատ բան է ասում։
     Հերթական անգամ ժողովրդին խաբելու փորձ»։

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ի և «Հըզբոլլահի» միջև բախում է տեղի ունեցել

Իր հայտարարության մեջ «Հըզբոլլահը» Իսրայելին մեղադրել է հրադադարի ռեժիմը ավելի քան 200 անգամ խախտելու, խաղաղ բնակիչների վրա հարձակվելու և Լիբանանի հարավում տներ ու գյուղեր ավերելու մեջ…

Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ըմբշամարտում։

29-ամյա հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Գրուշինին։

Գալստյանի համար սա արդեն երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնություններում։