«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է․ FIP

Fip-ը գրում է․ Կոտայքի մարզ այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս {Հայաստան}։ Որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում է, ամեն ամիս փող է ուղարկում։ Հո մեր ժողովուրդը ֆոկուսնիկ չի՞, 30․000 դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հլը մի հատ էլ ապրի»։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի հրապարակած թվային տվյալները՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալները։

Որքա՞ն գումար է փոխանցվում Ռուսաստանից Հայաստան՝ ամսական

FIP.am-ը դիտարկել է վիճակագրությունը ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածքով։

Ամսական վիճակագրության վերլուծության համար հիմք ենք ընդունել վերջին 26 ամիսներին իրականացված փոխանցումների ծավալը (2024-2025 թթ. և 2026 թ. հունվար-փետրվար ամիսների տվյալները):

ԿԲ-ի ամսական փոխանցումների ցուցանիշներում ներկայացված են հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված բոլոր միջոցների (այդ թվում՝ ոչ առևտրային բնույթի) վերաբերյալ տվյալներ, որոնք իրականացվել են ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) կողմից։

Եթե հիմք ընդունենք վերը նշվածը, ապա ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից 2024-2026 թվականներին Ռուսաստանից Հայաստան ամսական դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (զուտ ներհոսքը հավասար է երկիր մտած ընդհանուր ներհոսքի և երկրից դուրս եկած արտահոսքի տարբերությանը) ծավալը տատանվել է 190-ից 573 մլն դոլարի սահմաններում։

Որքա՞ն են իրականում կազմել հայ միգրանտների փոխանցումները

Այստեղ կա մի նրբություն․ վիճակագրության մեթոդաբանությունը փաստում է, որ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝
ա․ հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները, նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,
բ․ աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում։

Հետևաբար, ինչպես Կենտրոնական բանկից հաստատեցին, Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել «ոչ առևտրային զուտ ներհոսք» տողում ներկայացված տվյալները։ Այս տողով ամսական փոխանցվող գումարի չափն անհամեմատ փոքր է. ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ոչ առևտրային զուտ ներհոսքի չափը տատանվում է 18-ից 40 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները

Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։

2008–2016 թթ․ դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։

1998-2007 թթ․ դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։

1998-2016 թթ․ հատուցման դեպքերի համար միանվագ գումարները չեն վճարվի, իսկ ամսական գումարները կվճարվեն 20 տարի՝ 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի չափով։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am հարթակում հետևյալ հղմամբ:

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։

«Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։

Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

  • միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
  • կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
  • ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):

Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

  • միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
  • մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
  • մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,
  • ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

  • մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
  • ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝

  • հայեցակարգային նկարագրություն,
  • ծրագրային կառուցվածք,
  • հիմնական գաղափարներ և ուղերձներ,
  • նախնական բյուջե,
  • իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

  • մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
  • միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
  • ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:

Պարտադիր է, որ դիմորդները՝

  • ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
  • ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
  • ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
  • ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
  • կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:

Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։

Վերջնաժամկետ.

Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:

Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@cultfoundation.am։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։

Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան)»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:

Այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում հաճախ հնչում են պնդումներ, թե
իրականացվող որոշ քայլեր բխում են Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջներից։ Սակայն, ըստ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարևոր է հարցը ձևակերպել այլ կերպ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք
դրանք համապատասխանում են հենց Հայաստանի քաղաքացիների ցանկությանը։

Այս մասին նա հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
նախընտրական ծրագիրը ներկայացնելիս՝ անդրադառնալով Սահմանադրության մեջ Անկախության
հռչակագրին հղում պահպանելու հարցին։

«ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, ես հստակ արձանագրել եմ և շարունակում
եմ արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակվի։ Այսօր այն, առնվազն պաշտոնական
և ժողովրդական մակարդակով, դադարեցված է Հայաստանում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիները որոշեն այլ կերպ, իշխանությունը
պարտավոր է հարգել այդ որոշումը. «Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ժողովրդի
որոշումը մեզ համար անքննարկելի է»։

Նա ընդգծեց, որ որպես մանդատ ունեցող քաղաքական ուժ՝ պարտավոր են
ներկայացնել այն քաղաքական օրակարգը, որը ձևավորվել է վերջին ութ տարիների ընթացքում։
Վարչապետի կարծիքով՝ ընտրություններում所 «պատերազմի եռագլուխ կուսակցության» հաղթանակը
կնշանակի Ղարաբաղյան շարժման շարունակություն՝ իր բոլոր հետևանքներով։

«Քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, որը հստակորեն
խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին»,- ասաց
նա։

Փաշինյանը այս մոտեցումը համարում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ
տարածաշրջանի համար պատմական հնարավորություն՝ նշելով, որ նման առաջարկը լեգիտիմ է և չի կարող մերժվել։

Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցին՝
առաջարկելով փակել «վերադարձի օրակարգը», որպեսզի մարդիկ դուրս գան «պանդուխտի» կարգավիճակից
և կարողանան լիարժեք բնակություն հաստատել Հայաստանում։

Վարչապետի համոզմամբ՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման հայեցակարգի
ընդունումն է, որ հնարավորություն է տվել մոտենալ խաղաղությանը. «Հակառակ դեպքում Ղարաբաղյան
շարժումը և խաղաղությունը անհամատեղելի են»։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի

Ապրիլի 21-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի միայն մեկ մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Տղամարդկանց 71 կգ քաշային կարգում կմրցի Գոռ Սահակյանը: Այդ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկի 19:00-ին:

Ինչպես «շուն-շանգյալ»-ը գցել Նիկոլ Փաշինյանի «ջեբը», նրանից կերտել «ժողովրդին անպատված»-ի կերպար. Ընդդիմության ճղճիմությունը

«Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի
գրասենյակի աշխատակիցներից մեկի՝ հանրությանը ցնցած բառապաշարը՝ «շուն-շանգյալ», «բոշա»,
դարձել է ընդդիմադիր շրջանակների  քարոզչական
խոհանոցի «ֆիրմային» «ուտեստը»,  որի «խոհարարին»
 վերջիններս փորձում են կարգել
․․․ ՀՀ վարչապետին։  Այդ
քարոզչական «աջաբսանդալը»,  «չախոբիլին», եթե
կուզեք՝ «բոզբաշը», սկսեց եփվել այն ժամանակ, երբ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում
անդրադարձավ ընտրակաշառքի գործով քրեական հետապնդման ենթարկված քաղաքացու կիրառած վերոհիշյալ
բառերին՝ մասնավորապես նշելով. «Կներեք, հազար ներողություն՝ եթե ես հիմա ասեմ, գիտեք
ինչ, կարող ա «Ուժեղ Հայաստան»-ը՝ «Ուժեղ ՀՀԿ-ն», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն
խորհրդարան, նշանակում է՝ իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա,
որ կարող է իրենց օգտին քվեարկել»։

Նրա այս համեմատականը, սակայն, ընդդիմադիր հայտնի «կուտոկը»
շտապեց կտրել համատեքստից ու իրեն հատուկ ճղճիմությամբ մեկնաբանել այսպես, թե՝ Նիկոլ
Փաշինյանը, ուշադրություն, ժողովրդին անպատվում է՝ անվանելով շուն-շանգյալ-բոշա։ Ցնցող
է, չէ՞, եթե չասենք՝ ծայրահեղ ցինիկ ու քստմնելի։

ՀՀ վարչապետը, նկատենք, ստիպված եղավ պարզաբանել իր խոսքերի՝
առանց այդ էլ պարզ ու ըմբռնելի համատեքստը՝ ընդգծելով. «
Ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը,
գալիս մարդկանց անվանում են «ժեխ», « շուն-շանգյալ», «բոշա» և հետո ասում՝ մենք ընտրություններում
հաղթելու ենք։ Եվ ես մտածում եմ, որ էդ ուժերը երբ ասում են, որ կարող են ընտրություններում
հաջողություն ունենալ, նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին։ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ
ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա», նկատի ունենալով պատերազմի
եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես
մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցությանը
ձայն տալ»։

Այս քարոզչական «աջաբսանդալ»-ի հեղինակները,
նկատենք, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, որոնք այս ողջ ընթացքում «օտ
ի դո» վիրավորել, անպատվել, թիրախավորել, թուքումուր են տվել ժողովրդին։  

Հիշո՞ւմ եք, 44-օրյա պատերազմից հետո Երևանի
փողոցներում մոլեգնող՝ «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող ատելության, անհանդուրժողականության
ցուցադրության օրերին ամբիոնում կանգնած մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները,
որոնցից ոմանք նաև քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, Նիկոլ Փաշինյանին գահընկեց
անելու իրենց կոչով հրապարակ չգալու համար ժողովրդին անվանում էին «ժեխ», «բոմժ»,
«զոմբի», «բիոզանգված»,  «նախիր», «անհայրենիք»,
«թուրք», ընդհուպ կասկածում  նրանց արյան հայկական
լինելուն։ Ի դեպ, մի տիկին կար, զբաղեցնում էր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիշո՞ւմ եք, Նաիրա Զոհրաբյան անուն-ազգանունով։
Նա էր «ժեխ» անվանել ՀՓՇ-ին չմիացածներին, ավելին, որոշ ժամանակ անց լրագրողների հետ
ճեպազրույցում արդարացնելով իր կողմից այդ բառի գործածումը շեշտել էր՝ չի հրաժարվելու
 հիշյալ անթույլատրելի բառի կիրառումից։  

Մի արքեպիսկոպոս էլ կա՝ Միքայել Աջապահյան
անունով, որը 2021-ի
ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումից
հետո ֆեյսբուքում «գուժել» էր. «Պլեբոսը
հաղթեց Դեմոսինբնակիչը՝ քաղաքացուն, սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին,

վերջապես Բելը՝ Հայկին…»:

Մի հերոսի դուստր էլ, որն այժմ
երկրորդ նախագահ Քոչարյանի խմբակցությունում 
պատգամավոր է աշխատում,  հունիսի
20-ին ՔՊ-ին քվեարկած 680 հազար քաղաքացիներին անվանել էր «թուրք ժողովուրդ»։ 
«Թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի՛ ընկերներ, ինձ սփոփելու
կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն
է»,-մասնավորապես գրել էր սույն աչոնը։ 
  
Ակնհայտ է, որ «շուն-շանգյալ», «բոշա» բառերի
գործածումը մանիպուլացնելով ու Նիկոլ Փաշինյանի «ջեբը գցելով», նրանից «ժողովրդին անպատված»-ի
կերպար կերտելով
՝  նախկին իշխանության ագիտպրոպը փորձում
է մեկ խնդիր լուծել՝ փորձել հակադրել ժողովրդին Նիկոլ Փաշինյանին, քանի որ ժողովուրդը,
նրա հետ օրգանիկ կապը  Նիկոլ Փաշինյանի, որպես
առաջնորդի, մեծագույն առավելությունն ու 8 տարիների աշխատանքի ձեռքբերումն են։ Ժողովուրդը
Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ցավոտ տեղն է, և ընդդիմադիր ագիտպրոպի ողջ ներուժն այս
օրերին ուղղված է այդ ցավոտ տեղը տրորելուն, Փաշինյան-ժողովուրդ կապը խզելուն, այն
աղճատելու ուղղությամբ ջանքեր թափելուն՝ ընտրապայքարից առաջ սասանելով «Նիկոլ,  ժողովրդի ընտրյալ»-ի պատվանդանը։

Հ.Գ. Ի դեպ, նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանին «շուն-շանգյալ»-ի  համար դատապարտող քաղաքական ուժերից և ոչ մեկը մինչև
այս պահը գեթ մեկ պարզ համառոտ նախադասություն չի արտաբերել  շուն-շանգյալի տեղեկատվական առիթի՝ ընտրակաշառքի
թեմայով, բնականաբար չդատապարտելով այդ եղկելի երևույթը։ 

Հեղինե Մանուկյան