Պապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի

Նուբարաշենի աղբավայրի տնօրենի առողջական վիճակը կայուն ծանր է. Ինչն է եղել պայթյունի պատճառը

Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Երկու շաբաթվա ընթացքում հավաքել ենք 8 նոր ավտոբուսի գումար նրանց հաշվին, ովքեր սկսել են վճարել. Ավինյան

Ապրիլի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու մասնակից ունի․ ելույթների ժամանակացույց

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին:

Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ

Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառմամբ տեղեկացրել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել, և որ շուտով այն կներկայացնի ընթերցողի դատին։

«Սիրելի հայրենակիցներ, 

Երևի հիշում եք, որ խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով: Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին: Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։ 

Ինչպես նախկինում նշել էի՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է: Այդ իսկ պաճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն: Շնորհակալ եմ համբերության համար։ 

Մանրամասները՝ շատ շուտով»,- գրել է Գրիգորյանը։

Սամվել Կալուգացու անոմալ մաթեմատիկան ու անզուսպ ախորժակը. Սերժ Սարգսյանը 100-ից 90 էր խփում, Կալուգացին՝ 100-ից՝ 100

Ամեն բան, այդ թվում՝ աստղերի դասավորությունը երկնքում հուշում
է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կալուգացին ու նրա թիմն իրենց  քաղաքական հաշվարկներն անում են մարդկությանն անհայտ,
այլմոլորակային  մաթեմատիկական բանաձևով։ Թե
ինչն են ինչին գումարում, որ թվից են «արմատ» հանում, որ անկյունից են հանում սինուսը,
կոսինուսը, տանգեսը, կոտանգեսը, բայց վերջում ստանում են մի թիվ, որը ժամանակակից մաթեմատիկայի
օրենքներով հաշվարկելու դեպքում «ձև չկա», որ ստանան։  

Ասենք, ժամանակ առաջ «ուժեղները» մի սոցհարցում էին հրապարակել,
որից պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանը փետրվարի դրությամբ ունի ընտրողների 35 տոկոսի
աջակցությունը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 34 տոկոսի։ Այդ հարցման «շեդևրալ»
բացահայտմանն անդրադարձել էինք նախորդիվ։  Ըստ
այդմ՝ բացի Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին կողմ արտահայտված՝ 34 և 35 տոկոս
հարցվածներից, եղել են նաև 19 տոկոս հարցվածներ, որոնք ոչ մեկին էլ կողմ չեն եղել,
հարցվածների 13 տոկոսն էլ եղել է չկողմնորոշված (պատասխանել է՝ «չգիտեմ»)։ Երբ պարզ
թվաբանական գործողություն էինք արել՝  34+35+19+13, ստացել էինք․․․ 101 տոկոս։ Փաստորեն,
ինչ-որ բանի առավելագույն տոկոսը, ըստ «ուժեղ»-ների «ուժեղ» հարցման տրամաբանության,  ոչ թե 100-ն է, այլ 101-ը։    

Այս ֆենոմենը հասկանալու համար դիմել էինք մաթեմատիկայի հայր Արքիմեդին
ու սոցիոլոգիայի կնքահայր Կոնտին, և մինչ նրանք կարձագանքեին, օրերս առաջ ընկավ ինքը՝
«Ֆորբս»ի ցուցակում ներգրավված Սամվել Կարապետյանը։ Հարցին՝ իր շանսերը (գալիք ԱԺ ընտրություններում)
որքա՞ն է գնահատում, Սամվել Կալուգացին աղաղակեց՝ «100 տոկոս», ու հավելեց, թե՝ չի
պատրաստվում գալիք խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն։ Ինչպիսի՜ համեստություն,
ադեկվատության ինչպիսի՜ «մաստեր կլասս»։ Փաստորեն, ըստ Սամվել Կարապետյանի խրոխտ հաշվարկի,
մեկի, որը, հիշեցնենք, բախվել է պատգամավոր և վարչապետ դառնալու սահմանադրական արգելքին,
գալիք խորհրդարանը կազմված է լինելու մեկ կուսակցությունից, որն էլ վերցնելու է խորհրդարանական
տեղերի 100 տոկոսը։ Եվ այդ մեկ կուսակցությունը, այո, լինելու է մի քանի ամիս առաջ
գրանցված, անունը փոխած՝ «Հայամետ»-ից «Ուժեղ Հայաստան» դարձած կուսակցությունը։  

 Որքան գիտենք, ՀՀ-ում վաղուց
խորհրդային կարգեր չեն, անցյալում է նաև միակուսակցական համակարգը: Ուրիշ հարց է, որ
«Տաշիր Սամոն» իր «Ուժեղ Հայաստան»-ը շփոթել է Կոմունիստական կուսակցության՝ Խորհրդային
Միության կոմկուսի մասնաճյուղի հետ, որը 100 տոկոսով «ծածկում» էր ՀԽՍՀ քաղաքական դաշտն
ու միանձնյա իրականացնում կառավարումը՝ Մոսկվային «օտչյոտ» տալով։

Ի դեպ, «100 տոկոս» ասացինք, հիշեցինք.  2013-ին էլ Սերժ Սարգսյանը համանման հարցին՝ ինչպե՞ս
եք գնահատում ձեր շանսերը նախագահական ընտրություններում, ծոր էր տվել՝ «շանսը ո՞րն
ա, իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, ավելի համեստ էր։ Լինելով  քաղաքական հին «գայլ», թե՞ շնագայլ,  կարող էր, չէ՞,  իր՝ 100 տոկոս «խփելու»  ախորժակը ցուցադրել, բայց մի 10 տոկոսանոց զսպվածություն
ցուցաբերեց՝ խոսելով 100-ից 90, 80, 70 «խփելու» իր պլանի  մասին։

 Մի հարց էլ է չպարզաբանված
մնում, որը պարզաբանելու համար երևի դիմենք այլմոլորակային քաղաքակրթություններին։
Ինչպե՞ս է ստացվել, որ մեկուկես ամսվա մեջ (վերջին սոցհարցումը փետրվարին է իրականացվել)
կալանքի տակ գտնվող Սամվել Կալուգացու շանսը՝ տոկոսային արտահայտմամբ, 35-ից դարձել
է 100՝ փաստորեն աճելով «ցելի» 65 տոկոսով։ Ինչպիսի՜ վագրային  թռիչք, ինչպիսի ֆանտաստիկ «прорыв»։ 

Մեզ թվում է՝ այս սոցիոլոգիական, քաղաքական, քաղաքագիտական անոմալիայի
պարզաբանումը կտա ընտրողը՝ հունիսի 7-ի իր քվեարկությամբ, ինչպես կասեր նույն՝ Սամվել
Կարապետյանին իր ՀՀԿ-ով սատարող Սերժ Սարգսյանը՝ «ամբարտավանին ցույց տալով  իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը»։
Չէ՞ որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։  

Հ.Գ. Ի դեպ, «Միջազգային Հանրապետական Ինստիտուտ»-ի՝ 2026 թ․ մարտին
հրապարակած սոցհարցման տվյալներով (հարցումն արվել է փետրվարին)՝ եթե ընտրությունները
կայանային առաջիկա կիրակի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեր
հարցվածների 29 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին՝ 11%-ը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած
«Հայաստան» դաշինքին, իմա՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը, ձայն կտար հարցվածների
4%-ը։  Հարցվածների 2 տոկոսն էլ կքվեարկեր  Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին։  

Հեղինե Մանուկյան