Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրել է Եվրամիությանը՝ Համացանցում գրաքննությունը եւ հետապնդումները ուժեղացնելու մեջ՝ իր հսկողության տակ գտնվող ոչ կառավ…
Իրանի հետ բանակցությունների արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում․ ասել է Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։
«Մոտավորապես 24 ժամից մենք դա կիմանանք։ Շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- նշել է ԱՄՆ նախագահն ու ամելացրել, որ եթե համաձայնություն չկնքվի, ԱՄՆ-ն կշարունակի հարձակումները։
Թրամփը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները նավերը զինել է զենք-զինամթերքի ավելի մեծ ծավալով, քան՝ նախկինում, և պատրաստ է կիրառել դրանք։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը բավարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա ընդգծել է՝ Դատարանի որոշման հիման վրա Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Գարեգին Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց բացակայելու արգելքը, ինչի պատճառով նա չկարողացավ մեկնել Վրաստան՝ մասնակցելու Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը: