Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Տեսանյութեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

Աշխարհ

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: 

Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։

TOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համար

Աշխարհ

Չինաստանը երեք տարվա դադարից հետո կրկին զբաղեցրել է առաջին տեղն աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների TOP500 վարկանիշում։ Շենժենի Ազգային գերհամակարգչային կենտրոնի LineShine համակարգը, որն աշխատում է տեղական նախագծմամբ չիպերով, առաջ է անցել ամերիկյան El Capitan-ից։

TOP500-ը գնահատում է հիմնականում գիտական ու ինժեներական հաշվարկների համար նախատեսված համակարգերը, մինչդեռ ԱԲ ծանրաբեռնվածությունը չափող առանձին թեստում LineShine-ը զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։ Մասնագետները նշում են, որ Չինաստանի հաղթանակն ավելի շատ կարող է վկայել սեփական չիպային տեխնոլոգիաների առաջընթացը ցուցադրելու փորձի մասին՝ հատկապես ԱՄՆ սահմանափակումների պայմաններում։ Այդպիսով, TOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համար, բայց ԱԲ մրցավազքում ուժերի հարաբերակցությունը դեռ միանշանակ չէ։

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Հարեվաններ

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում բռնկված անտառային հրդեհը շուրջ երեքուկես ժամում վերցվել է վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է Տաբանլար թաղամասի Շիֆադաղի անտառային հատվածում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպքի վայր էին ուղարկվել Իզմիրի անտառային տարածաշրջանային վարչության 4 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 16 հրշեջ մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա, 2 բուլդոզեր, ինչպես նաև Մանիսայի մետրոպոլիտեն համայնքի հրշեջ ծառայության ստորաբաժանումները։

Հրդեհը տեղայնացվել էր օդային և ցամաքային միջոցներով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում։ Ներկայումս տարածքում շարունակվում են հրդեհի օջախների վերջնական մարման և հովացման աշխատանքները, իսկ իրավասու մարմինները հետաքննություն են սկսել հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով։

Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը

Հայաստան

Կառավարության որոշմամբ առաջարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը երկարաձգել: Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը: 

Հիմնավորման համաձայն՝ վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։

Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։

Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ

Հայաստան

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգը։

Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է roadpolice.am կայքում ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը, ինչից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կուղարկվի էլեկտրոնային փոստին՝ արդեն 20 տոկոս նվազեցված տուգանքով։ Հիշեցնենք՝ համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Գործարկման պահից՝ 2024 թվականի մայիսի 1-ից 2026 թվականի հունիսի 23-ը համակարգում գրանցվել և 20 տոկոս զեղչից օգտվելու հնարավորություն է ստացել 150 849 անձ։

Մեկ այլ իրավակարգավորմամբ՝ 2024 թվականի ապրիլի 1-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում քաղաքացին օգտվում է լրացուցիչ 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։

2024 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի հունիսի 23-ը 30 տոկոս նվազ վճարման հնարավորություն է ստացել 638 815 անձ։

Հարգելի՛ քաղաքացիներ, roadpolice.am համակարգում ակտիվացրե՛ք էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման համակարգը և վճարեք ավելի նվազ։