ՔՊ-ն օրենքից վե՞ր է. իշխող կուսակցությունը 2025-ի հաշվետվությունը չի ներկայացրել ԿԿՀ

Չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ամենից խրոխտ տոնով են հայտարարում, որ կուսակցություններն ու լրատվամիջոցներն պետք է թափանցիկ գործեն, ժամանակին ներկայացնեն իրենց հաշվետվությունները, այնուամենայնիվ իրենք նույնկերպ չեն վարվում։ Պարզվում է, որ ՔՊ-ն 2025 թվականի իր տարեկան հաշվետվությունը դեռևս չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Նկատենք, որ ըստ օրենքի կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ԿԿՀ ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։ 2026 թվականի փետրվարի 20-ից ավելի քան մեկուկես ամիս է անցել, սակայն ՔՊ-ի հաշվետվությունը դեռևս բացակայում է ԿԿՀ պաշտոնական կայքից, առկա են միայն նախորդ տարիների հաշվետվությունները։

ԿԿՀ կայքն ուսումնասիրելիս նկատեցինք, որ ՔՊ-ի նախկին գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ժամանակին ներկայացնում է հաշվետվությունները, առկա էր նաև 2025-ի հաշվետվությունը։


Այսպիսով՝ ստացվում է, որ երբ հարցը վերաբերում է իշխանությանը, հաճախ անտեսվում են անգամ օրենքի հստակ պահանջները, մինչդեռ եթե ընդդիմադիրները նմանատիպ խախտումներ կատարեին, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեին դրա համար, ՔՊ-ականներն էլ ամեն առիթով այդ խախտումները մատնացույց կանեին։ Այս անհամաչափ մոտեցումը հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, որ իշխանական կուսակցությունն ու նրա ներկայացուցիչներն օրենքից վեր են, որոնց համար գործում են այլ կանոններ, և անգամ օրենքի բացահայտ խախտումը համապատասխան հետևանքների չի հանգեցնում։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՔՊ ներկայացուցիչների, մասնավորապես՝ խմբակցության կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի և նույնանուն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Եթե Ալեքսանյանը մեր զանգերին չպատասխանեց, ապա Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Իշխող կուսակցությունը հաճախ դժգոհում է լրատվամիջոցներից՝ պնդելով, թե հրապարակվում է չճշտված կամ չպարզաբանված տեղեկատվություն։ Սակայն երբ առաջանում է պարզաբանում ստանալու անհրաժեշտություն, նրանք հաճախ կա՛մ չեն արձագանքում հեռախոսազանգերին, կա՛մ հրաժարվում են մեկնաբանություն տալ։

Եթե այս հրապարակումից հետո ՔՊ-ականները պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենան, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք։

Հասմիկ Մովսիսյան

Իրանի նավահանգստային վարչությունը թարմացրել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթուղիները. SNN

Նշվում է, որ այդ միջոցառումը ձեռնարկվել է «ծովային անվտանգության կանոնակարգերը պահպանելու նկատառումներով»…

Իրանի նավահանգստային վարչությունը թարմացրել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթուղիները. SNN

Նշվում է, որ այդ միջոցառումը ձեռնարկվել է «ծովային անվտանգության կանոնակարգերը պահպանելու նկատառումներով»…

Թեհրանը զգուշացրել է՝ կհարվածի չարտոնված նավերին


Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը ապրիլի 9-ին կամ 10-ին, եթե կնքվի հրադադարի շրջանակային համաձայնագիր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ա…

Թեհրանը զգուշացրել է՝ կհարվածի չարտոնված նավերին


Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը ապրիլի 9-ին կամ 10-ին, եթե կնքվի հրադադարի շրջանակային համաձայնագիր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ա…

Մելոնին Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները

«[Շիական շարժման] «Հըզբոլլահի» որոշումը՝ երկիրը ներքաշել այդ հակամարտության մեջ, անպատասխանատու էր, սակայն Իսրայելի շարունակական հարձակումները Լիբանանում, որոնք արդեն իսկ պատճառ են դարձել չափազանց շատ զոհերի և անընդունելի թվով տեղահանվածների, պետք է անհապաղ դադարեցվեն»…

Սպիտակ տունը Թրամփի բարոյականության վերաբերյալ հարցը վիրավորական է համարել

Պատասխանելուց հետո լրագրողը փորձել է տալ հաջորդ հարցը, սակայն նրան թույլ չեն տվել ասել ավելին…

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է ապրիլի 9-ից սկսած Երուսաղեմի սրբավայրեր այցելելու արգելքի վերացման մասին

Երուսաղեմ քաղաքի սրբավայրերը կբացվեն այցելությունների և աղոթքի համար…

Օրբանը գաղտնի համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ. Politico

Փաստաթղթերից մեկում ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ մերձեցումը չպետք է «հակասի Հունգարիայի՝ որպես Եվրամիության անդամի, պարտավորություններին»…

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին:

ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ թիրախում «Հեզբոլլահի» հրթիռային կայաններն են:

Պայթյունները տեղի են ունեցել Իսրայելի վարչապետի՝ Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսելու հրամանի և Դոնալդ Թրամփի՝ Լիբանանի դեմ հարվածները կրճատելու պահանջի ֆոնին։

Նշվում է, որ դրանով փորձում են ապահովել հաջողությունն Իրանի հետ բանակցություններում։