ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ

Աշխարհ

Հունիսի 24-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դով Լինչի հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և գործնական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Մտքեր են փոխանակվել այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրվան, ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև կենսաբազմազանության կրթության վերաբերյալ Գլոբալ գործողությունների ծրագրի ընդունումը և մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսված Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական աջակցությունը կրթությանն ու խաղաղությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին` այս համատեքստում ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԳԱ կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը:

Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին

Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրությանը, նշել, որ առաջիկայում կամփոփի հիմնադրամի աշխատանքների վեցամսյա շրջափուլը՝ հանրությանը ներկայացնելու ձեռքբերումներն ու համակարգի կայացումը:

«Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խումբն է մեծացել։ Սա էլ է կարևոր, այո, սա էլ կարևոր ձեռքբերում է, որ քաղաքացիներն իրենց երաշխիքները ապահովելու համար նաև ակտիվ վարքագծով գալիս են մաքուր հարկային դաշտ։

Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառու դառնում է, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է և արդեն անցել է, և դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100 % պետության սուբսիդավորմամբ, այսինքն՝ այս 6 ամիսների ընթացքում ևս քաղաքացիներ են եղել, որոնց 183 օրը լրացել է, և նրանք ավտոմատ դարձել են։ Ո՛չ, ցենզը մնացել է, և ես կարծում եմ, շատ կարևոր ցենզ է, և Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող պետական երաշխիքները պետք է ունենան նման ցենզ, որովհետև մեր բյուջետային միջոցներն ու մեր հարկատուների գումարները, իհարկե, պետք է ծախսվեն Հայաստանում ապրող և Հայաստանում իրենց կենսական շահը պատկերացնող մարդկանց վրա»,- ասել նախարարը:

Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումը

Բիզնես

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսսելխոզնադզորը:  Այդպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները:

«Ռոսսելխոզնադզորը» նախկինում դիմել էր հայկական կողմին՝ ժամանակավորապես կասեցնելու բոլոր հավաստագրումները, բացառությամբ ստուգմանն անմիջականորեն ներգրավված ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունների համար սահմանվել է լաբորատոր խիստ մոնիթորինգի ռեժիմ:

«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նաև այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը», – հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»:

Ընդգծվել է, որ գործակալությունը համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն

Հայաստան

Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից

Քաղաքականություն

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել:

«Մենք մեր ուժերը դուրս չենք բերի Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հըզբոլլահը» մնում է սպառնալիք, զինաթափված և ապառազմականացված չէ»,- ասել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենցերը լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին: