Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Ս․Տիգրանյան և որդիներ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ.

Այսպես՝- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

– առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

– դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *