Մեծ Բրիտանիայի հարավում՝ Արևելյան Սասեքս կոմսության Լյուիս քաղաքի մոտակայքում, մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով բրիտանական տրանսպորտային ոստիկանության աղբյուրներին։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, փրկարարներ և բժիշկներ։ Բրիտանական տրանսպորտի նախարարության աղբյուրի տվյալներով, որոնք հաղորդում է BBC-ն, ծանր տուժածներ և զոհեր չկան։
Ըստ դեպքի վայրից կադրերի՝ գնացքի առնվազն երեք վագոն կողաշրջվել է։ Ուղևորներին տարհանել են կազմից՝ գրունտային ճանապարհով։
Գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառները առայժմ չեն հաղորդվում։
Southern Rail երկաթուղային օպերատորը զգուշացրել է երթևեկության լուրջ խափանումների մասին։ Ակնկալվում է, որ այդ հատվածով գնացքների շարժը խաթարված կլինի առնվազն մինչև տեղական ժամանակով 22:00-ն։