ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ

ԱՄՆ-ն պլանավորում է տնտեսական մեկուսացման աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. գրում է Reuters-ը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հղումով։

«Հաջորդ շաբաթ կլինեն նոր հայտարարություններ, քանի որ մենք պատրաստվում ենք իրականացնել պատմության մեջ տնտեսական մեկուսացման աննախադեպ միջոցառումներ», – նշել է Բեսենթը Rob Schmitt Tonight ծրագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նոր միջոցառումները ներառում են Իրանի աննախադեպ տնտեսական մեկուսացումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը՝ իրանական նավահանգիստներից և դեպի նավահանգիստներ բեռնափոխադրումները սահմանափակելու համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *