Կաշառք՝ նորակառույցների գազամատակարարման հարցում խախտումներն անտեսելու համար․ «Գազպրոմի» աշխատակիցներ են կալանավորվել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են կաշառքի գործով։ Այս մասին ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթը վերաբերում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումները անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Ձերբակալված 5 անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *