Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը


Բիզնես


Հայկական գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքը Ղազախստան արտահանելու հարցերն են քննարկել Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը եւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Հայ նախարարը հանդիպման մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

Քննարկեցինք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները, գրել է Պապոյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *