
Կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ռազմաճակատային, բանաստեղծ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը։ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդում։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա ընդամենը 16 տարեկան էր։ Չսպասելով զորակոչին՝ նա կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ հետևելով իր հորը։ Նա անցել է մարտական ուղի Կովկասից մինչև Պրահա, ծառայել Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։
Արիության և մարտական վաստակի համար պարգևատրվել է Առաջին և Երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով և այլ պարգևներով։