Վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք․ Արմեն Ղազարյան

Վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանքայսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով կարող եմ ասել, որ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Մայիսին ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Զեկույցը բավական դրական է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝  ներկայացվել է 53 ռեկոմենդացիա՝ զուտ տնային աշխատանքի նպատակով։

«Դրա շրջանակում մենք 117 գործողություն ենք մշակել, կեսից ավելին արդեն կատարված է։ Գնահատումն ու ռեկոմենդացիաները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին, որն էլ վերաբերում է միայն օրենսդրության և քաղաքականության մշակմանը»,- հավելեց փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *