Որո՞նք են հարուստ միգրանտների համար գրավիչ երկրները` ըստ մրցակցային համաթվի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ժամանակակից աշխարհի բարդ ու հեղհեղուկ իրավիճակին համապատասխան միգրացիոն հոսքերն նույնպես էականորեն փոփոխվում են։

Սակայն կան երկրներ, որոնք փորձում են գրավիչ ուղղություն դառնալ ոչ միայն սովորական, այլ նաև հարուստ միգրանտների համար։

Այս առումով աշխարհում հաշվարկվում է հարուստ միգրանտների ներգրավման մրցակցային համաթիվը։ Փաստացի փորձ է արվում գնահատել, թե որքանով է յուրաքանչյուր երկիր գրավիչ հարուստ միգրանտների համար։

  • Համաթիվը հաշվի է առնում յուրաքանչյուր երկրի 12 գործոն։ Դրանցից զգալի կշիռ ունեն հարկային քաղաքականությունը, բիզնես միջավայրը, քաղաքական իրավիճակը, առկա կարգավորումների որակը և այլն։ Համաթիվը տատանվում է 0-100 բալ միջակայքում․ որքան փաստացի ցուցանիշը մոտ է 100-ի, այնքան տվյալ երկիրը ավելի գրավիչ է հարուստ միգրանտների համար, ճիշտ է նաև հակառակը։

ՖՈՏՈ. «Մայրիկի միլիարդատերերը». 10 գործարարներ, որոնք մեծացել են առանց հայրիկի


Այսպիսով, հարուստ միգրանտների համար թոփ գրավիչ երկրների ցանկը ներկայացված է ստորև․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ առաջին հորիզոնականում է Սինգապուրը՝ միգրանտների ներգրավման մրցակցային համաթվի 79․5 բալ արդյունքով։

Երկրորդ տեղում է Նոր Զելանդիան՝ 75․8 բալ արդյունքով։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Կիպրոսը՝ 73․5 բալ ցուցանիշով։

Նիդերլանդները հայտնվել է 4-րդ տեղում՝ 72․8 բալ, իսկ Պորտուգալիան՝ 5-րդ տեղում՝ 72․5 բալ արդյունքով։

Հետաքրքիր է, որ աշխարհի թիվ մեկ տնտեսությունը՝ ԱՄՆ-ն, ստացել է ընդամենը 62․3 բալ։ Այս հետընթացը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են երկրում քաղաքական ծայրահեղ բևեռացվածությունը, բավականին բարձր հարկերը, բնակություն ստանալու բարդեցված գործընթացը և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *