Այս աշնանից Հայաստանում կմեկնարկի Եվրոպական Միության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի տրամադրումը։ Այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նոր փաստաթղթերի արժեքն ու վավերականության ժամկետները
- Կենսաչափական անձնագիր՝ 28,650 դրամ (նախկին 25,000-ի փոխարեն) — տան նախատեսված է 10 տարի ժամկետով։
- Նույնականացման (ID) քարտ՝ 5,950 դրամ (նախկին 3,000-ի փոխարեն) — տրվում է 5 տարի վավերականությամբ։