Կենտրոնական Ասիայի 4 երկրում էլեկտրաէներգիայի միաժամանակյա անջատում է տեղի ունեցել

Օգոստոսի 14-ի ցերեկն էլեկտրաէներգիայի միաժամանակյա անջատումներ են տեղի ունեցել Կենտրոնական Ասիայի 4 երկրում՝ Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում. գրում է meduza.io-ն։

Բիշքեկի որոշ շրջանների բնակիչներ սկսել են բողոքել էլեկտրաէներգիայի անջատումներից տեղական ժամանակով ժամը մոտ 15:00-ին: Երկրի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ տեղյակ է խնդիրների մասին, բայց դեռևս չի կարող հայտնել պատճառը։

Tengrinews-ը հաղորդում է, որ կարճ ժամանակ անց էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Ալմաթիի 4 շրջանում և Ալմաթիի մարզի տասը շրջանում: Պաշտոնյաների խոսքով՝ անջատումը պայմանավորված է եղել էլեկտրահաղորդման գծերի խափանմամբ։

Ականատեսների համաձայն՝ Ալմաթիի մետրոն կանգնել է, լուսացույցերը դադարել են աշխատել, իսկ բջջային կապը խափանվել է: Հաղորդվել է նաև ջրի անջատումների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *