ԱՄՆ-ը Կուրիլյան կղզիների հարցում բռնել է Ճապոնիայի կողմը

Միացյալ Նահանգները մնում են անսասան իրենց կարևորագույն դաշնակցին աջակցելու և Հյուսիսային տարածքների (Կուրիլյան կղզիներ – խմբ.) նկատմամբ Ճապոնիայի ինքնիշխանությունը ճանաչելու հարցում։ Դրա մասին հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջորջ Գլասը։

«Ամերիկա-ճապոնական դաշինքը ձգտում է բարգավաճման Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ցանկացած գործողության, որը խաթարում է այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- հավելել է դեսպանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անձամբ այցելել էր կղզիներ, ինչը զայրույթ էր առաջացրել Ճապոնիայում. այստեղ կղզիները համարում են իրենցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *