ՌԴ տրանսպորտի նախարարությունը կկրկնապատկի Ռուսաստանի տարածքում թռիչքների համար արգելված գոտիների քանակը, հաղորդում է «Коммерсант»-ը։
«Արգելված գոտիներ սահմանելու մասին» հրամանի նոր նախագծում ներառվել է 818 գոտի՝ Օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի բոլոր 14 գոտիներում՝ Սանկտ Պետերբուրգյանից և Մոսկովյանից մինչև Մագադանյանի և Յակուտականի։ 2022 թվականին ընդունված հրամանի գործող տարբերակում արգելված գոտիները 374-ն էին։
Տրանսպորտի նախարարությունում հաստատել են փաստաթղթի վրա աշխատանքը և ճշտել, որ արգելքը կտարածվի օդային տրանսպորտային միջոցների բոլոր տեսակների վրա՝ ներառյալ անօդաչուները։ Բացառություններ են արվել ՊՆ-ի օդային տրանսպորտային միջոցների համար, իսկ մի շարք դեպքերում՝ նաև նավթային ընկերությունների շահերից բխող թռիչքներ իրականացնող օդանավերի համար։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից հետո և կունենա անժամկետ բնույթ։