Դերասանուհի Աննա Հարությունյանն այցելել է զինծառայողներին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այցելել է զինծառայողներին: Դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել այցից՝ կիսվելով նաև հուզիչ գրառմամբ։

Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ զինվորին՝ արժևորելով նրանց ամենօրյա անձնուրաց ծառայությունն ու նվիրվածությունը։

Նա մասնավորապես գրել է․ «Խոնարհումս քեզ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, որ ամեն օր սեփական կյանքը վտանգելով՝ պահպանում ես մերը»։

Այցի շրջանակում զինվորները դիտել են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը հենց Աննա Հարությունյանն է։

Այս հանդիպումն առանձնահատուկ ջերմ մթնոլորտում է անցել. տղաները հնարավորություն են ունեցել ոչ միայն դիտելու ժապավենը, այլև անմիջականորեն զրուցելու դերասանուհու հետ և կիսվելու իրենց տպավորություններով։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *