Ովքեր են նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները

«Հրապարակ»-ը նոր շարք է սկսել, որտեղ ներկայացնում է պետական կառավարման մարմինները, այնտեղ բարձր պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց գործառույթները։

Այս անգամ անդրադառնալու ենք ՀՀ նախագահի աշխատակազմին։ Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով: Իսկ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանն է։ 2022թ մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերջինս չուներ աշխատակազմի ղեկավար, այս պարտականությունը կատարում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, ով երեկ նշանակվել է աշխատակազմի ղեկավար։ Նախագահի խորհրդականներն են Տաթեւիկ Կարապետյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը։

Նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Օգնականներն են՝ Արմեն Մարկոսյանը, Արամայիս Ավետիսյանը եւ Արման Աբրահամյանը։ Նախագահի Ռեֆերենտը Ինգա Գաբրիելյանն է։

Նախագահի աշխատակազմն ունի 14 վարչություն, բաժին ու քաքրտողարություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *