Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ կիրակի օրը Լիբանանի հարավում՝ Դեյր-էզ-Զահրանի շրջանում իրականացված հարվածի հետևանքով սպանվել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման «Բադր» ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատար Աբու Հասան Ալաան։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է ի պատասխան «անվտանգության գոտում» ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ «Հեզբոլլահ»-ի գործողությունների։

Իսրայելի բանակի հաղորդագրության համաձայն՝ Ալաան ղեկավարել է «Հեզբոլլահ»-ի մի շարք մարտական ստորաբաժանումներ, որոնք վերջին տարիներին մասնակցել են իսրայելցի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ իրականացված գործողություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *