Երկդիմի քաղաքականություն են վարում – Հրապարակ

Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) ղեկավար Ֆիլիպ Դիալոն աջակցություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին։ Այս մասին գրում է լրագրող Ռոմեն Մոլինան իր սոցկայքի էջում։ Համաձայն գրառման, Դիալոն մտադիր չէ հետեւել ՈՒԵՖԱ-ի դիրքորոշմանը՝ կապված ՖԻՖԱ-ի բոյկոտի հետ։ Այս երկդիմի քաղաքականությանը աջակցում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով անմիջականորեն խառնված է Ինֆանտինոյի հետ կապված գործի հետ։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել FIFA Forward Enterprise (FFE) կառույցը եւ հրավիրել էր ներդրողներին մասնաբաժիններ ձեռք բերել կառույցում։ Այն զբաղվելու էր ՖԻՖԱ-ի գործունեության կոմերցիոն ուղղություններով եւ կազմակերպելու էր առաջնություններ ֆեդերացիայի հովանու ներքո։ Դա առաջացրել էր ՈՒԵՖԱ-ի դժգոհությունը։ Կային տեղեկություններ նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է բոյկոտել այս տարի կայացած Աշխարհի առաջնությունը։ ՖԻՖԱ-ն տարածեծ Ինֆանտինոյի հայտարարությունը, որտեղ վերջինս ասում էր, որ նախագծի հետ կա անհամաձայնություն եւ այն չի իրականացվի այլեւս։ Հիշեցնենք նաեւ, որ ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրությունները կայանալու են 2027 թվականին եւ Ինֆանտինոն դժվարություններ ունի կապված այն բանի հետ, թե կկարողանա արդյոք վերընտրվել։ Նա կառույցը ղեկավարում է սկսած 2016 թվականից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *