Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերություններից ելնելով՝ ես դժգոհ եմ այն փաստից, որ Միացյալ Նահանգները համաձայնել են մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժություններին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս զորավարժությունները ոչ միայն թանկարժեք են, ընդ որում ծախսերի մեծ մասը վճարում են Ամերիկայի Միացյալ Նահանգները (ինչպես միշտ՛), այլև բոլորովին անտեղի և թշնամական ազդակ են ուղարկում մի երկրին, որը, քանի դեռ Դոնալդ Թրամփը նախագահ էր, իրեն պահում էր անվնաս և հարգալից։
Ուստի, քանի որ դրանք արդեն ուշ է չեղարկել, ես պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարել եմ էապես կրճատել համատեղ ռազմական զորավարժությունների քանակը։ Թեև սա որոշ չափով կապված չէ թեմայի հետ (՞), ես վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրի՝ կցանկանա՞ն նրանք միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման հարցում, բայց նրանք պատասխանեցին. «Ոչ, շնորհակալություն»։», — նշել է Թրամփը։