Մահացել է ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերին․ հայտնում է ABC News-ը՝ հղում անելով նրա ընտանիքին:
Նա 36 տարեկան էր: Մահվան պատճառը չի նշվում։
Նա առավել հայտնի է դարձել «Հերոսներ» և «Նեշվիլ» սերիալներում իր դերերով:
2009-2018 թվականներին Հայդեն Պանետյերին հանդիպել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ: 2014 թվականին նրանք դուստր են ունեցել՝ Կայա Եվդոկիան: