Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն. գրում են իրանական լրատվամիջոցները։
Չվերթերը վերականգնվելու են 2 տարվա դադարից հետո:
Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ «Pouya» ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ։