Ռուսաստանում առաջարկել են խստացնել միգրանտների մուտքի պայմանները

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն (ԼԴՊՐ) առաջարկում է վիզային ռեժիմ սահմանել աշխատանքային միգրանտների համար՝ այն կապելով աշխատանքային պայմանագրի հետ։ Ըստ նախագծի՝ գործատուն անձնական պատասխանատվություն է կրելու աշխատակցին կացարանով ու բուժօգնությամբ ապահովելու, ինչպես նաև նրա հարկերի և երկրից ելքի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Մենք պահանջում ենք աշխատանքային միգրանտների համար մտցնել խիստ վիզային ռեժիմ՝ պայմանագրին կապվածությամբ, ինչպես նաև գործատուի անձնական պատասխանատվությամբ՝ կացարանի, բուժսպասարկման, հարկերի և երկրից հեռանալու համար։ Աշխատողի համար պետք է պատասխանատվություն կրի նա, ով նրանից շահույթ է ստանում։ Ո՛չ մի «մոխրագույն» գոտի, ո՛չ մի բացթողում։ Մենք նաև պահանջում ենք արգելել ցածր որակավորում ունեցող ժամանակավոր աշխատողների ընտանիքների տեղափոխությունը»,- հայտարարել է Սլուցկին։

ԼԴՊՐ-ում համոզված են, որ անհրաժեշտ է իսպառ դադարեցնել ռուսական անձնագրերի տրամադրումը ժամանող միգրանտներին, նշել է նա։ 2025 թվականի վերջի դրությամբ Ռուսաստանում գտնվել է շուրջ 5.7 միլիոն օտարերկրացի, ինչը համակարգային սպառնալիք է ազգային անվտանգության համար, հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *