Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Լոռու մարզի՝ Հագվի, Աքորի, Սանահին գյուղերի, Սանահին Սարահարթ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *