
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարել է զգալիորեն կրճատել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունները։
Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Թրամփը որոշումը բացատրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ» հարաբերություններով։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերություններից ելնելով՝ ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները տարիներ առաջ համաձայնեց մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների։
Այս զորավարժությունները ոչ միայն թանկ են, և ծախսերի զգալի մասը, ինչպես միշտ, վճարում է Միացյալ Նահանգները, այլև դրանք բացարձակապես անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում այն երկրին, որը, քանի դեռ Դոնալդ Ջ. Թրամփը նախագահ է, սպառնալիքներ չի հնչեցրել և հարգանք է ցուցաբերել։
Հետևաբար, հաշվի առնելով, որ այժմ շատ ուշ է զորավարժությունները չեղարկելու համար, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել համատեղ զորավարժությունները։
«Չնայած սա որոշ չափով կապ չունի նախորդ հարցի հետ, ես վերջերս հարցրեցի Հարավային Կորեայի նախագահին, թե արդյոք նա կցանկանար միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում, և նա ասաց. «Ո՛չ, շնորհակալություն»», – գրել է Թրամփը Truth Social-ում։