Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են. Ermenihaber

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. գրում է Ermenihaber-ը։

Ըստ կայքի՝ Իգդիրում իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ՝ մասնվորապես տեղադրվել են դեպի Ալիջան սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։

Օդանավակայանի խաչմերում տեղադրված ցուցանակը ցույց է տալիս Կարս, Թուզլուջա, օդանավակայան և Իգդիրի ուղղությունները, իսկ Իգդիր ուղղությամբ՝ Ալիջան, Իգդիր նահանգի ժանդարմերիայի հրամանատարություն, Քարաքոյունլու, Դիլուջու և Ալիջանի սահմանային անցակետերի ուղղությունները:

Նշվում է, որ դա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար ու տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *