Գաղտնի կապ․ ո՞ւմ է դիմել Թրամփը Իրանի հետ բանակցելու համար

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Քրդստանի տարածաշրջանի նախագահ Նեչիրվան Բարզանին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարության հետ բանակցությունները կազմակերպելու համար, ըստ Axios-ի։

«Նրանք որպես միջնորդ ընտրեցին Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, ով ուներ մի բան, որով քչերը կարող են պարծենալ՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ ԻՀՊԿ ղեկավարության վստահությունը», – նշում է հրատարակությունը։

Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ի այս քայլը ցույց է տալիս, թե ինչ դժվարությունների է բախվում Վաշինգտոնը մի երկրի հետ բանակցելիս, որի նկատմամբ Թրամփի վարչակազմը «վստահություն չունի»։

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ի համար գլխավոր մարտահրավերը մնում է որոշում կայացնողների հետ երկխոսություն հաստատելը և միջնորդներ գտնելը, որոնց վստահում են և՛ Սպիտակ տունը, և՛ Թեհրանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *