Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank

Սեպտեմբերի 1-ն այլևս սարերի հետևում չէ, դա նշանակում է, որ նոր ուսումնական տարվան պատրաստվելու իրարանցումը պաշտոնապես սկսվել է։ 

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք պատրաստվում դպրոցին տարբեր տարիներին․

  • Միլլենիալներ․ Հիշո՞ւմ եք տոնավաճառների անվերջանալի հերթերը, տետրերի թղթե կազմերն ու «գրչատուփ-տրանսֆորմերները»։ Դպրոցական հագուստները գնվում էին հաջորդ տարի ևս հագնելու հաշվարկով, իսկ սեպտեմբերի 1-ի ամենամեծ առեղծվածը տոնական ծաղկեփունջն ընտրելն էր։

  • Gen Z․ Նրանց դպրոցական տարիներին ի հայտ եկան առաջին սմարթֆոնները, առցանց գնումները և սեփական ոճի փնտրտուքը։ Դպրոցին պատրաստվելն արդեն ոչ թե պարզապես գրենական պիտույքներ գնելն էր, այլ նորաձև հագուստներն ու աքսեսուարները համադրելը։

  • Gen Alpha․ Այսօր ամեն ինչ որոշվում է մի քանի հպումով։ Այս սերունդը մեծացել է թվային աշխարհում և դպրոցին նախապատրաստվելը համարում է յուրօրինակ «թվային առաքելություն»։ Պայուսակներն ու տետրերը պետք է լինեն նորաձև, գնումները` կատարվեն առցանց, իսկ վճարումները՝ միայն անհպում։ Նրանց համար դպրոցական տեսքն ու սարքավորումները պետք է լինեն առավելագույնս ոճային և ֆունկցիոնալ։

Ժամանակները փոխվել են, բայց նոր ուսումնական տարվան ոճային, թարմ ու շահավետ պատրաստվելու ցանկությունը մնացել է անփոփոխ։ Հենց այս նպատակով Իդրամն ու IDBank-ը մեկնարկում են «Back to School» մեծ արշավը։

2026 թվականի օգոստոսի 17-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ հետևյալ վաճառակետերում՝ կստանաք 15% idplus բոնուս և 15% զեղչ․ 

  • Damat Tween,

  • Daniel’s Paris,

  • Lufian,

  • Zarina,

  • Mi Armenia (զեղչը չի տարածվում սմարթֆոնների վրա),

  • Lumiere optics,

  • Dessange Paris,

  • Beaute Concept,

  • DaVinci,

  • «Նոր» Գրախանութ,

  • Mary Parfum (զեղչը համատեղելի չէ վաճառակետում առկա այլ առաջարկների հետ):

Բոնուսները կարող եք օգտագործել նշված վաճառակետերում հետագա վճարումների ժամանակ։ 

Դիմավորե՛ք նոր ուսումնական տարին Իդրամի և IDBank-ի հետ:

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *