Չինաստանում նշել են երկրի հանգուցյալ առաջնորդ Ցզյան Ցզեմինի ծննդյան 100-ամյակը։
Ցզյան Ցզեմինը վայելում էր ամբողջ չին ժողովրդի բարձր հեղինակությունն ու ճանաչումը։ Նա մարքսիզմի համոզված հետևորդ էր, պետական գործիչ, ռազմական ռազմավար և դիվանագետ։ Ցզյան Ցզեմինը նաև կոմունիստական գաղափարների համար պայքարող գործիչ էր։
Երիտասարդ տարիքից նա ակտիվորեն մասնակցել է ժողովրդական հեղափոխական շարժումներին, իսկ 1946 թվականի ապրիլին անդամագրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը և այդ պահից իր ողջ կյանքը նվիրել կուսակցությանը և ժողովրդին։
Ցզյան Ցզեմինը դրսևորում էր հեռատեսություն, իմաստություն և արիություն, անդադար աշխատում էր, կարևոր որոշումներ ընդունում և քայլում ժամանակին համընթաց։ Նա ակտիվորեն առաջ էր մղում բարեփոխումներն ու բացության քաղաքականությունը, մշակում զարգացման ռազմավարություններ, նպաստում ազգային վերամիավորմանը և հակազդում հեգեմոնիզմին։
Նա արդյունավետորեն հաղթահարում էր մի շարք միջազգային արտակարգ իրավիճակներ, որոնք առնչվում էին Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, հաղթահարում դժվարությունները, քաղաքական և տնտեսական ռիսկերը և բնական աղետները՝ առաջ մղելով չինական առանձնահատկություններով սոցիալիզմը։
Ցզյան Ցզեմինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացել են տոնական միջոցառումներ։
Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր ժողովի ժամանակ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ասել է, որ նա անգնահատելի ավանդ է ունեցել երկրի զարգացման գործում։

Սի Ցզինպինը նաև մատնանշել է ազգային վերածննդի փայլուն հեռանկարները։

ՉԺՀ նախագահը կոչ է արել Ցզեմինից սովորել գործին նվիրվածություն, նորարարական ոգի և հեռատեսություն։
