Իշխանության խնդիրը ոչ թե բանակում մահվան դեպքերի կանխումն է, այլ շրջապատին անգործ չթողնելը․ Տիգրան Աբրահամյան

Նախկին ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու որոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ՌՈ համակարգում որևէ կոմպետենտ, բանիմաց, փորձառու կադր չկար, և դրա պատճառով է ընտրությունը կատարվել ոստիկանական կադրային ռեզերվից:

Հիշեցնեմ, որ մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է:

Մի խոսքով, իշխանության պատկերացումները զինված ուժերում բարեփոխումների հարցում լրիվ պարզ է` և´ ելքի, և´ շարունակական տապալումների առումով»,- նշում է Աբրահամյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *