Ինչպես հաղորդում է լրագրող Խոսե Ալվարեսը, «կապտանռնագույնները» դիտարկում են շվեդ ռմբարկուին որպես ՊՍԺ տեղափոխված Ֆերան Տորեսին փոխարինելու հիմնական տարբերակներից մեկը: Կատալոնական ակումբն արդեն իսկ ուսումնասիրում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «զինագործների» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու հնարավորությունը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Վիկտոր Յոկերեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ նախորդ ամռանը լոնդոնյան գրանդը հարձակվողին ձեռք էր բերել Լիսաբոնի «Սպորտինգից»՝ վճարելով մոտ 67 միլիոն եվրո։
«Բարսելոնան» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի վաճառքից վաստակել է շուրջ 50 միլիոն եվրո։
armsport.am