Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համար


Հարեվաններ


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին քննադատել է Կանադային՝ Թեհրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ին աջակցելու համար:

«Վաշինգտոնը Կանադան անվանում է իր 51-րդ նահանգը, մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների վրա, վիրավորում է Կանադային և սպառնում է պատժել նրան անտառային հրդեհների ծխի համար։ Միևնույն ժամանակ, Օտտավան մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած անօրինական պատերազմին՝ Վաշինգտոնին հաճոյանալու համար»,- գրել է Բաղաեին X-ի իր էջում։

Այս գրառմամբ նա պատասխանել է Կանադայի կողմից նախկինում հայտարարված պատժամիջոցներին՝ իրանցի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների նկատմամբ: Ըստ Օտտավայի՝ նրանց գործողությունները «խոչընդոտում են նավարկությունը Հորմուզի նեղուցում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *