Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Էրդողանը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև տիրող լարվածությանը, կարևորել է դիվանագիտական գործիքների առավելագույն կիրառումը և վերահաստատել, որ Թուրքիան կշարունակի սատարել խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված համատեղ պաշտպանական համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *